ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները բացահայտել են պետական դավաճանության ևս մեկ դեպք: Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ։ Զինծառայողը պետական դավաճանության դիմաց օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն։
Լուր | Տեսնել ավելին՝ ԱԱԾ | Դիտումներ՝ 353 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.05.2022 | 10:29 |