21:20, 05.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նախկինում ընդունված նախագծերով սահմանվում էր, որ կամավոր ատեստավորում անցնող ուսուցչի աշխատավարձը բարձանում էր 50%-ով, բայց քանի որ ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա  այդ բարձարցումը ևս չէր ապահովում մրցակցային միջավայր, այդ պատճառով էլ մայիսի 1-ից շեմը բարձրացվում է 200 հազար դրամի: Իր հերթին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե «2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 362 | 28.04.2022 / անգրագիտություն, Նիկոլ Փաշինյան, Վահրամ Դումանյան

Դավիթ Սեյրանի Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ: Մինչ այս նշանակումը,  Զաքարյանը եղել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ։

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 389 | 21.04.2022 / Քննչական կոմիտե, ՔԿ, Արգիշտի Քյարամյան


ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից 47-ը չզեկուցվող:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն | Դիտումներ՝ 390 | 15.04.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 359 | 12.04.2022 / Վահագն Խաչատ­րյան, ԱԻՆ, Արմեն Փամբուխչյան, Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն այսօր անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 44-ը  չզեկուցվող, ևս մեկ հարց գաղտնի է:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 396 | 07.04.2022 / կառավարության նիստ


Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8 տոկոս: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը մարտին, փետրվար ամսվա համեմատ, թանկացել է 2.3 տոկոսով: Հանրապետության բոլոր քաղաքներում 2022թ. մարտին, փետրվարի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով: Համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Իջևանում: 

Լուր / Տեսնել ավելին՝ Վիճակագրական կոմիտե | Դիտումներ՝ 408 | 07.04.2022 / գնաճ, սոցիալական

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։

Լուր / Տեսնել ավելին՝ Ճանապարհային դեպարտամենտ | Դիտումներ՝ 386 | 06.04.2022 / հայ-վրացական, կամուրջ

Բագրևանդից Ձորաղբյուր, սահմանված արագությմաբ երթևեկելու դեպքում, կարելի է հասնել 10-15 րոպեում։ Իհարկե, եթե նորմալ ճանապարհ լինի։ Իսկ այն պարզապես չկա՛։ Հարգելի՛ պատկան մարմիններ, այս ճանապարհը նաև ձեր դեմքն է՝ խորխորատներով հարուստ, ծուռումռտիկ, տեղերով անանցանելի․․․  Դեռևս 2020թ․-ի հունվարին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել էր վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը։ Քարտեզում կրկին բացակայում էր Բագրևանդ-Ձորաղբյուր ճանապարհահատվածը։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 432 | 01.04.2022 / ճանապարհահատված, Ձորաղբյուր, Բագրևանդ

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը: Հանձնաժողովի անդամներն են իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Մանասյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Դ. Հակոբյանը,  իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ռ. Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լ. Հակոբյանը, իրավագիտության մագիստրոս Ա. Գեղամյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ gov.am | Դիտումներ՝ 380 | 31.03.2022 / Սահմանադրական բարեփոխումների մասնագ


ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 31-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 24-ը չզեկուցվող:

Լուր / Տեսնել ավելին՝ Gov.am | Դիտումներ՝ 396 | 31.03.2022 / կառավարության նիստ

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԿԳՄՍՆ | Դիտումներ՝ 418 | 30.03.2022 / ավարտական քննություններ, ԿԳՄՍՆ

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 459 | 28.03.2022 / ԿԳՄՍՆ, զորակոչ, Տարկետում


Այսօր՝ մարտի 24-ին, մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում 52 հարց է, որից միայն 2-ն են զեկուցվող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Government of Armenia | Դիտումներ՝ 415 | 24.03.2022 / կառավարություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից  3-ը քաղաքացիական անձինք են:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenpress | Դիտումներ՝ 459 | 22.03.2022 / գերիներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Ադրբեջան
ԴԵՊԻ ՎԵՐ