Բագրևանդից Ձորաղբյուր, սահմանված արագությմաբ երթևեկելու դեպքում, կարելի է հասնել 10-15 րոպեում։ Իհարկե, եթե նորմալ ճանապարհ լինի։ Իսկ այն պարզապես չկա՛։ Հարգելի՛ պատկան մարմիններ, այս ճանապարհը նաև ձեր դեմքն է՝ խորխորատներով հարուստ, ծուռումռտիկ, տեղերով անանցանելի․․․ Դեռևս 2020թ․-ի հունվարին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել էր վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը։ Քարտեզում կրկին բացակայում էր Բագրևանդ-Ձորաղբյուր ճանապարհահատվածը։
Ազդագիր | Տեսնել ավելին՝ ArmenLur | | Դիտումներ՝ 429 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 01.04.2022 | 10:54 |