Հայ-վրացական համատեղ ծրագիր
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։
Լուր | Կարդալ ավելին՝ Ճանապարհային դեպարտամենտ | | Դիտումներ՝ 80 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.04.2022 | 11:49 |
Աջակցություն կայքին