Մեր զինվորը հայտնվել է ադրբեջանական կողմում

Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:


Լուր | Տեսնել ավելին՝ ՀՀ ՊՆ | | Դիտումներ՝ 359 | Ավելացրեց՝ armenlur | 25.04.2022 | 08:04 Հայաստան-Ադրբեջան, սահման