Հայաստանում ամենից շատ հոգեբանի ծառայություններից օգտվողները


Վերջին տարիներին Հայաստանում հոգեբանական ծառայություններից օգտվելու մշակույթը լայն տարածում է գտնում։ Պահպանողական կարծրատիպերը, մասնավորապես, հոգեբանին դիմելը՝ թուլության նշան է, կամ ներքին խոհանոցից ոչինի դուրս չպետք է հանվի, աստիճանաբար  կոտրվում են։

Armenlur-ի հետ զրույցում հայտնի հոգեթերապևտը, չցանկանալով դուրս գալ մասնագիտական էթիկայի շրջանակից, նշեց, որ Հայաստանում հոգեբանական ծառայություններից օգտվողների թվի ավելացումը նախ և առաջ պայմանավորված է երկրում տևական ժամանակ պահպանվող անկայուն իրավիճակով։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սթերսային իրավիճակներին ու անկումային տրամադրություններին, ապա ըստ մասնագետի՝ դա առանձին վերլուծությունների ու գնահատականների թեմա է։ Եթե ընդհանրցնենք՝ պարտված պատերազմը միանշանակ իր բացասական հետքը թողեց ամբողջ հասարակության և հասարակական տրամադրությունների վրա։ Բնականաբար, նման իրավիճակի հաղթահարումը նախ և առաջ քաղաքական-հասարակական հարաբերությունների տիրույթում է։

Իսկ առանձին վերցրած դեպքերի մաով վերջին տարիներին Հայաստանում հոգեբանական ծառայություններից ամենից շատ օգտվում են ուժային կառույցների, այդ թվում՝ դատախազության, հարկային ծառայության աշխատակիցներն, ու հաշվապահները։

 

 




avatar