Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշեն ու իմանան

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա  Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է. «Երբ լսում են ՆԱՏՕ- ի խոստումներ, պետք է հարց տան` երբ են դրանք կատարվել, որտե՞ղ է նրանց հաջողվել անվտանգություն ապահովել:

Հայիթիի համար էին պատասխանատվություն վերցրել, ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Ուկրաինայի համար էին պատասխանատվություն կրում` ահա հարցի պատասխանը։ Այն սարսափելի փակուղին, որի մեջ ԱՄՆ-ն մտցրել է Մերձավոր Արևելքին և իր մերձավոր դաշնակցին` ով չգիտի։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, այլ իրենց համար սա հիշեն ու իմանան։ Սա կարևոր է, երբ հանդիպումներ են նախատեսվում քառակողմ, եռակողմ կամ այլ ձևաչափերով: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տանում իր ամենամոտ դաշնակիցներին»։

 


Մեջբերում | | Դիտումներ՝ 207 | Ավելացրեց՝ armenlur | 03.04.2024 | 15:16 Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Մարիա  Զախարովա