ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Հայաստանին 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին վտանգավոր դեմագոգիա չանել

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, որը պատրաստել է «Հայաստանի բարեկամների ցանց» կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ:

«Անվտանգության ոլորտում առաջարկներն ընդհանրապես հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն, որ նրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Այնտեղ նաև նշել են, որ ստիպելով Հայաստանին վերանայել ստեղծված անվտանգության համակարգը արդեն այսօր, Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում։

Նշված զեկույցի նպատակը Երևանին Մոսկվայի և ԵԱՏՄ-ի հետ կապերից հեռացնելու փորձն է, արձանագրել են ՌԴ ԱԳՆ-ում:


Լուր | Տեսնել ավելին՝ EurAsia Daily | Դիտումներ՝ 121 | Ավելացրեց՝ armenlur | 03.04.2024 | 12:07 Արևմուտք, Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Հայաստան