19:01, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 351 | 18.05.2022 / ՊՆ, սահման, ապատեղեկատվություն, հայ-ադրբեջանական

Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 353 | 18.05.2022 / քաղաքական թատրոն, Իշխան Սաղաթելյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Министры ИД РА, РФ и Азербайджана обсудили вопросы, касающиеся нагорно-карабахского конфликта | Newsinfo.am

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 312 | 12.05.2022 / Ջեյհուն Բայրամով, ԱՊՀ, Արարարատ Միրզոյան


Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց:

Լուր / Տեսնել ավելին՝ Datalex Դիտումներ՝ 343 | 12.05.2022 / նախկիններ, ապօրինի հարստացում

Մայիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհին «ԳԱԶ-69 Ա» մակնիշի ավտոմեքենան շուրջ 30 մետր գլորվել է ձորակը. 32-ամյա վարորդ Անդրանիկ Խաչիկյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 321 | 12.05.2022 / պատահարներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր  Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված է խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ։ Թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում: «Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է»,- ասել է Ջուլֆալակյանը։

Պարում է Փաշինյանը. Ինչպես սփյուռքահայ երեխաները դիմավորեցին վարչապետին - YouTube

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 307 | 10.05.2022 / Արսեն Ջուլֆալակյան, Նիկոլ Փաշինյան

Տարիներ շարունակ մամուլը գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին, ինչին ի պատասխան վերջինս մշտապես հերքել է նմանատիպ լուրերը։ Օհանյանի զբաղեցրած առանձնատունը պատկանում է ոմն Կարինե Բարսեղյանին: Ընդ որում, թեև Օհանյանը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ վարձով է բնակվում, Կադաստրի փաստաթղթերում բացակայում է վարձակալության պայմանագիրը։ Սեյրան Օհանյան բնակվում է Վահագնի թաղամաս, 3 տեղամաս, Արփա-30 հասցեում գտնվող «Արարատ-1» տիպի առանձնատանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Fip.am Դիտումներ՝ 338 | 10.05.2022 / նախկիններ, Սեյրան Օհանյան


ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ՝ Գյումրիում ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզվում են

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե Դիտումներ՝ 333 | 10.05.2022 / քաղաքական թատրոն

Մայիսի 9-ի դրությամբ կատարվել է ❗️2 183 124 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 130 460, ✅ երկրորդ դեղաչափ` 999 123, ✅ բուստեր` 49 925:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՆ Դիտումներ՝ 314 | 10.05.2022 / կորոնավիրուս


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 329 | 10.05.2022 / ապատեղեկատվություն, ՊՆ, հերքումներ

Թուրք վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել` անդրադառնալով հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։ «Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։ Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Յաշարը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 353 | 07.05.2022 / հրեաներ, Հայ-թուրքական, Ռամազան Յաշար, թուրքեր, հայեր


Մայիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այսօր Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 296 | 07.05.2022 / Սևան, փրկարարներ


ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Այսպիսով՝ այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 325 | 06.05.2022 / Ազգային ժողով, ՔՊ

Մեր ունեցած տեղեկություններով այս պահին ԱԱԾ-Ն Սիսիանի համայնքապետարանում է։ Կան բերման ենթարկվածներ։ Նախնական տեղեկություններով բերման ենթարկվածներըերեքն են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ազատ Սիսիանցիներ Դիտումներ՝ 324 | 06.05.2022 / ԱԱԾ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարների խումբը Հաղթանակ կամուրջի մոտ էր, որտեղ բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներին և բերման ենթարկել։ Նրանք թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցները երթը շարունակել։ Ակցիային մասնակցում է  նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որիը ևս բերման ենթարկվեց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 334 | 06.05.2022 / քաղաքական թատրոն, Վալերի Օսիպյան


Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.-ի մարդահամարի հիման վրա ընթացիկ հաշվարկի տվյալներով, 2022թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 961,6 հազար մարդ՝ 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 2 963,9 հազար մարդու համեմատ: Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 891,4 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1 093,2 հազար մարդ: Գյուղական համայնքների բնակչության թիվը կազմում է 1 070,2 հազար մարդ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտե Դիտումներ՝ 321 | 06.05.2022 / ժողովրդագրություն

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր  ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի  նախագիծը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազգային ժողով Դիտումներ՝ 347 | 06.05.2022 / Ազգային ժողով, ԱԺ, նիստեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 345 | 06.05.2022 / ավտոպատահարներ, հանցագործություններ

2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊԵԿ Դիտումներ՝ 319 | 06.05.2022 / հարկային


Օրերս «armdaily.am» լրատվական կայքի աշխատակիցներից մեկից տեղեկացանք, որ շաբաթներ առաջ Բևեռի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն, ԱՄՆ-ում իր խամաճիկ Հայկ Մարտիրոսյանի միջոցով գնել է այդ կայքը, բայց դա թաքուն է պահում նույնիսկ իր կուսակցական ընկերներից: Նման կայքերի շուկայական արժեքը տատանվում է 300.000 դոլարի սահմաններում, ինչից հարց առաջացավ, թե հարգարժան պարոն Սեֆիլյանին, ով մշտական աշխատանք չունի, որտեղի՞ց այդքան գումար: Եվ ինչ պարզվեց… Պարզվեց որ Սեֆիլյանը իզուր չի ներկայանում արևմտամետ-ազգայնական: Նրա համար դա միջոց է սփյուռքի մեր հայրենակիցների աչքերին թոզ փչելով սեփական բարօրությունը ապահովելու համար: Եվ ահա, Սեֆիլյանը ստանալով մեր հայրենակիցների հանգանակությունները, մի «կլորիկ» գումար է հետ քցել և գնել «armdaily.am»-ը, ինչը նույնիսկ թաքցնում է «Բևեռի» խորհրդի անդամներից: Խոսքերի վառ ապացույցն է վերջին օրերին «armdaily.am» լրատվականի հաղորդաշարերին Բևեռի անդամների մասնակցության աննախադեպ աճը:

Լուր / Տեսնել ավելին՝ New Armenia Blog Դիտումներ՝ 270 | 06.05.2022 / Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, ԱԺԲ, քաղաքական առևտրականներ
« 1 2 3 4 5 6 7 »
ԴԵՊԻ ՎԵՐ