ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ՝ Գյումրիում ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Լուր | Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 334 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 10.05.2022 | 11:25 |