Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ «Հետքը» պարզել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեություն է ծավալում: Նա 2014-ին էլ դարձել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախագահ: Այվազյանը 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր: Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Ամբողջական տեքստը՝ այստեղ։
|