Ում է պատկանում գազա-բենզալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել

Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ 

«Հետքը» պարզել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեություն է ծավալում: Նա 2014-ին էլ դարձել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախագահ:

Այվազյանը 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր: Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է: 

Ամբողջական տեքստը՝ այստեղ։
 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hetq.am | Դիտումներ՝ 61 | Ավելացրեց՝ armenlur | 07.06.2024 | 13:39 ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան, Ռաֆայել Այվազյան, պայթյուններ