Հավանայում պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի

Կուբայի մայրաքաղաք Հավանայի կենտրոնում՝«Սարատոգա» հյուրանոցում պայթյունի հետևանքով զոհերի թիվը առնվազն 22 է: Մասնավորապես, կառավարությունից տեղեկացրել են, որ զոհվել է «21 մեծահասակ և մեկ երեխա»: Հիվանդանոցում կա 64 տուժած, այդ թվում և 14 անչափահաս: Տուժածների շարքում օտարերկրացիներ չկան: Որպես պայթյունի հնարավոր պատճառ է դիտարկվում գազի արտահոսքը:


Լուր | Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 338 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 07.05.2022 | 11:26 Դժբախտ պատահարներ, Կուբա