18:53, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։ 

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ 
հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 291 | 06.05.2022 / ԼՂ կարգավորում, Հայաստան-ԱՄՆ, Բոբ Մենենդես, Արարատ Միրզոյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը անփոփոխ թողեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը: Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ դատական համակարգ Դիտումներ՝ 311 | 06.05.2022 / Աղվան Հովսեփյան, նախկիններ, կոռուպցիա

Ազգային ժողովի միջանցքում իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ  ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը և ԱԺ-կառավարություն հարցպատասխանն ընդմիջվեց: Ընդդիմադիր պատգամավորները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան»:

Լուր / Տեսնել ավելին՝ Factor Դիտումներ՝ 320 | 04.05.2022 / Ազգային ժողով, քաղաքական թատրոն


Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 277 | 04.05.2022 / Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, նիստեր

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տևական դադարից հետո մտան Ազգային ժողով, որտեղ այսօր՝ 16։30-ին նախատեսված է կառավարություն-ԱԺ հարցուպատասխան։ Ոստիկանությունը շարունակում է մեծ ուժեր կուտակել Բաղրամյանում։

Լուր / Տեսնել ավելին՝ Hraparak Դիտումներ՝ 303 | 04.05.2022 / պատգամավորներ, Ազգային ժողով, ընդդիմադդիմություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լենա Նազարյանին ներողություն խնդրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ «իդիոտկա» արտահայտության համար։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ-ի  պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը  կիսաձայն արձագանքել էր, ասելով՝ «իդիոտկա»։

Եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի, չեմ նախանձելու նրան. Թագուհի Թովմասյան - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ «Դատալեքս» Դիտումներ՝ 303 | 04.05.2022 / «Դատալեքս», Լենա Նազարյան, Թագուհի Թովմասյան

Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները: Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:

Լուր / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 323 | 04.05.2022 / բողոքի ակցիաներ

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 325 | 04.05.2022 / Արարատ Միրզոյան, Հայաստան-ԱՄՆ


Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դավթյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 286 | 04.05.2022 / Հոկտեմբեր 27, Արթուր Դավթյան

Ազգային ժողովում այսօր շարունկվում են երրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստերը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 328 | 04.05.2022 / Ազգասյին ժողով, Խորհրդարան, ԱԺ, նիստեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Տեսնել ավելին՝ PN Դիտումներ՝ 357 | 03.05.2022 / սահման, ապատեղեկատվություն, ՊՆ


Այս պահին տեղեկություններ կա առնվազն 6 տեղերում միջպետական նշանակության ճանապարհների փակման մասին․ Երևան-Էջմիածին` Փարաքարի մոտ, Երևան-Սևան` Չարենցավանի մոտ (արդեն բացվել է), Երևան-Արտաշատ` Այնթափում, Երևան-Աշտարակ` Աշտարակ չհասած, Երևան-Վանաձոր-Վրաստանի սահման` Վանաձոր մտնողը և Փամբակի մոտ։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 344 | 03.05.2022 / բողոքի ակցիաներ, ընդդեմ Փաշինյանի

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։ «Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար»,- ասել է Վայսհաարը։
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՄՆ դեսպանատուն Դիտումներ՝ 327 | 03.05.2022 / Պենտագոն, Հայաստան-ԱՄՆ


ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից: Նա մեկնել է Վիեննա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչ Սերդար Քըլըչի հետ հանդիպելու համար: Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

ԲԱՆԱՎԵՃ․ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման առաջին համաձայնությունը․ ի՞նչ է սպասվում․ ՈւՂԻՂ - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 356 | 03.05.2022 / Հայ-թուրքական, Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ

«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ խորհրդարանը չի լուծարվի»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 337 | 03.05.2022 / Ազգային ժողով, Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Ըստ նրա՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով հստակ որևիցե առաջարկ ՀՀ քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել։ «Մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- նկատեց Սիմոնյանն՝ հավելելով, որ ներքաղաքական լարում ևս չի տեսնում։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 337 | 03.05.2022 / Ալեն Սիմոնյան, ներքաղաքական

Մայիսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

Լուր / Տեսնել ավելին՝ ԿԲ Դիտումներ՝ 342 | 03.05.2022 / ֆինանսական, ԿԲ

Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը  422874 է: Փաստացի այս պահին բուժվում է 549 պացիենտ, նվազել է 17-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412019 անձ` վերջին մեկ օրում 16 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ Դիտումներ՝ 400 | 03.05.2022 / covid-19

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Հարց ու պատասխան» ձևաչափով հանդիպում է կազմակերպել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 299 | 03.05.2022 / Քրիստիննե Գրիգորյան, ասուլիսներ, ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ: Կողմերը անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: 

Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ 
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 357 | 03.05.2022 / Արարատ Միրզոյան, ԱԳՆ, Հայաստան-ԱՄՆ, Էնթոնի Բլինքեն

« 1 2 3 4 5 6 7 »
ԴԵՊԻ ՎԵՐ