15:49, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ազգային ժողովում մեկնարկեց երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 322 | 03.05.2022 / նիստեր, Ազգասյին ժողով

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Կովկասում տնտեսական աճը 2022-ին կնվազի մինչև 2,6 տոկոս՝ 2021-ի 5,6 տոկոսից՝ պայմանավորված Ռուսաստանի հետ սերտ առևտրային և ֆինանսական կապերով, տրանսֆերտներից ու զբոսաշրջությունից կախվածությամբ, ինչպես նաև «փոխարժեքի երկրորդային ազդեցություններով և միջսահմանային վճարումներով»: ԱՄՀ-ի տվյալներով՝ նույնիսկ նավթ արդյունահանող Ադրբեջանում տնտեսական աճը նախորդ տարվա 4 տոկոսից 2022 թվականին կիջնի մինչև 2,4 տոկոս։

Լուր / Տեսնել ավելին՝ Parstoday Դիտումներ՝ 347 | 28.04.2022 / ԱՄՀ, Կովկաս

Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք, որտեղ տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B)։ Մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 367 | 28.04.2022 / բեռնափոխադրումներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Հնդկաստան


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 345 | 27.04.2022 / Հայաստան-Հնդկաստան, Արարատ Միրզոյան, Նարենդրա Մոդի


Ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 73 պատահար։

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am | Դիտումներ՝ 296 | 20.04.2022 / Օպերատիվ իրավիճակ


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 301 | 20.04.2022 / Ճանապարհները Հայաստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ըստ Էրդողանի՝ «Ադրբեջանի կողմից իր իր հողերի ետ գրավումով» տարածաշրջանում խաղաղության համար առիթ ստեղծվեց։ «Մենք այդ առիթը չկորցնելու համար Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»–ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ CNNturk | Դիտումներ՝ 322 | 19.04.2022 / Հայ-թուրքական, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Ծնվել է 1964թ.-ին, աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից, հինգ գրքերի հեղինակ է։

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ». Վահան Իշխանյան

Լուր / Տեսնել ավելին՝ Մահացել է Վահան Իշխանյանը | Դիտումներ՝ 310 | 19.04.2022 / ներ Վահան Իշխանյան, լրագրող


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 339 | 19.04.2022 / Ճանապարհները Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաստատել է, որ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է՝ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է հազար խորանարդ մետրը 165 դոլար։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 290 | 15.04.2022 / Վահան Քերոբյան, ռուսական գազ

«Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 332 | 15.04.2022 / Նեդ Փրայս, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-ԱՄՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի  հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Առաջին հանդիպումը Երևանի և Անկարայի ներկայացուցիչներն անցկացրել են հունվարի 14-ին Մոսկվայում, իսկ երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։ Հիշեցնենք՝ թուրքական կողմից բանակցողը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն, իսկ Հայաստաից՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Shantnew | Դիտումներ՝ 281 | 14.04.2022 / Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ, հայ-թուրքական գործընթաց

Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Նույն օրը տեղական ժամանակով ժամը 05:21-ին Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել է ևս մի երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 305 | 14.04.2022 / ԱԻՆ, երկրաշարժ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է արտահայտված այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 322 | 13.04.2022 / Հայաստան-Արցախ, խաղաղապահ զորախումբ

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ | Դիտումներ՝ 296 | 12.04.2022 / Ռաֆայել Գևորգյան, ֆինանսական օգնություններ, Հայաստան-Գերմանիա

Հայաստանում ապրիլի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422691-ի: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսից ահացածների թիվը 8621 է:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ | Դիտումներ՝ 286 | 12.04.2022 / կորոնավիրուս

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում գրում է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ «Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և փոխգործակցությանը»։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 337 | 12.04.2022 / Տոյվո Կլաար, Արարատ Միրզոյան, Ջեյհուն Բայրամով, Հայաստան-Ադրբեջան

Արդբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քիչ առաջ թվիթերյան իր էջում գրառել է. «Հեռախոսազրույց եմ տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մտքեր ենք փոխանակվել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման, համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ»։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 362 | 11.04.2022 / Ջեյհուն Բայրամով, խաղաղ բանակցություններ, Հայաստան-Ադրբեջան, Արարատ Միրզոյան

Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի․Նիկոլ Փաշինյան | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական ...

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ | Դիտումներ՝ 295 | 11.04.2022 / խաղաղության դարաշրջան, Արարատ Միրզոյան


Բրիտանական հեղինակավոր The Sun և Mirror պարբերականները «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում․ 30 տարի վանդակում փակված կույր արջի տանը» վերատառությամբ հոդված են հրապարակել՝ անդրադարձ կատարելով Հայաստանին։ Բրիտանական բարեգործական կազմակերպություններից մեկը նկարագրել է տեղի պայմանները որպես «ցնցող և ամենավատերից մեկը, որոնք կան»: Հոդվածագիրը նշում է՝ Հայաստանի կառավարության վրա ճնշում է գործադրվում՝ փակելու կենդանիների խարխուլ այգին։ 

Լուր / Տեսնել ավելին՝ The Sun | Դիտումներ՝ 383 | 11.04.2022 / Ամենա-ամենա, կենդանական աշխարհ, Անդրադարձ Հայաստանին
« 1 2 ... 4 5 6 7 »
ԴԵՊԻ ՎԵՐ