Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է արտահայտված այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։


Լուր | Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | | Դիտումներ՝ 242 | Ավելացրեց՝ armenlur | 13.04.2022 | 08:39 Հայաստան-Արցախ, խաղաղապահ զորախումբ

ԳՈՎԱԶԴ