Արսենյանը պահանջում է սթափեցնել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը  Նիկոլ Փաշինյանից և գործադիր իշխանությունից պահանջում է Հայաստանի ու Արցախի հարաբերություններում վերանայել աշխատանքային գործիքակազմը։ «Պահանջում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների համար։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները», - հայտարարել է Արսենյանը։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Panorama.am | | Դիտումներ՝ 317 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 12.04.2022 | 13:49 ԱԺ, Հայաստան-Արցախ, Գուրգեն Արսենյան