Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի  հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Առաջին հանդիպումը Երևանի և Անկարայի ներկայացուցիչներն անցկացրել են հունվարի 14-ին Մոսկվայում, իսկ երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։ Հիշեցնենք՝ թուրքական կողմից բանակցողը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն, իսկ Հայաստաից՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


Լուր | Տեսնել ավելին՝ Shantnew | | Դիտումներ՝ 282 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 14.04.2022 | 16:05 Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ, հայ-թուրքական գործընթաց