Երկրաշարժեր՝ Շիրակի մարզում

Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Նույն օրը տեղական ժամանակով ժամը 05:21-ին Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել է ևս մի երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:


Լուր | Տեսնել ավելին՝ ԱԻՆ | | Դիտումներ՝ 306 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 14.04.2022 | 09:57 ԱԻՆ, երկրաշարժ