ԵՄ-ն ողջունում է ԱԳ նախարարների ուղիղ շփումները

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում գրում է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ «Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և փոխգործակցությանը»։ 


Լուր | Տեսնել ավելին՝ Twitter | | Դիտումներ՝ 342 | Ավելացրեց՝ armenlur | 12.04.2022 | 10:02 Տոյվո Կլաար, Արարատ Միրզոյան, Ջեյհուն Բայրամով, Հայաստան-Ադրբեջան