Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի շփումների խողովակները՝ անհապաղ թուլացնելու լարվածությունը»,- ասվում է գրառման մեջ:
Լուր | Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | | Դիտումներ՝ 319 | Ավելացրեց՝ armenlur | 25.03.2022 | 11:25 |