16:01, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում, խաթարել են անվտանգությունը: Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:
Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:

ՖՈՏՈ. Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումների մասին․ Թաթոյանը քարտեզ է հրապարակել -

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 323 | 11.04.2022 / քարտեզ, ադրբեջանական ԶՈւ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ ՀՀ ԱԳ նախարարն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 297 | 09.04.2022 / ՀԱՊԿ, Ստանիսլավ Զաս, Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը: «Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի ապահովմանը»,-ասված է հայտարարությունում:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 310 | 08.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Փաշինյան-Ալիև, ԵԱՀԿ


Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 308 | 07.04.2022 / Շառլ Միշել, հայ-ադրբեջանական բանակցություններ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

ՌԴ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 294 | 05.04.2022 / Հայաստան-Ռուսաստան

Այսօր մենք նշում ենք Իսրայելի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների, մեր ժողովուրդների միջև վաղեմի կապերի վրա հիմնված բարեկամության 30-ամյակը: Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Израиля | Դիտումներ՝ 310 | 05.04.2022 / Հայաստան-Իսրայել


Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 315 | 04.04.2022 / Սերգեյ Կոպիրկին, Հայաստան-Ռուսաստան, Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը։ «Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ facebook | Դիտումներ՝ 369 | 03.04.2022 / Արայիկ Հարությունյան, Լևոն Տեր-Պետրոսյան


ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Հաղորդում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հարավային Կովկասի երկրներում կատարած շրջագայության արդյունքներով կազմակերպության հայտարարության մեջ։
«Մենք հույս ունենք առաջընթացի հասնել, հատկապես անհետաձգելի հումանիտար հարցերում, ինչպիսիք են ձերբակալվածների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, պատմական և մշակութային օբյեկտների ականազերծումը և պահպանությունը»,- ասել է Ռաուն:

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 306 | 03.04.2022 / հայ-ադրբեջանական բանակցություններ, Զբիգնև Ռաու

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում զորավարժությունների մեկնարկի մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ինչպես նաև «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ Սյունաց երկիր | Դիտումներ՝ 327 | 02.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Նախիջևան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 374 | 31.03.2022 / Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress | Դիտումներ՝ 331 | 29.03.2022 / Ադրբեջան, Հայաստան

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 344 | 29.03.2022 / Արցախ-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: «Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», – ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՏԱՍՍ | Դիտումներ՝ 360 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Վալենտինա Մատվիենկո

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տելեգրամյան պաշտոնական ալիքը պատասխանել է ադրբեջանական Yeni Musavat թերթի հրապարակմանը, որը բարձրագոչ հայտարարություն է արել: «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը»։

Yeni Musavat թերթը բարձրագոչ հայտարարություն էր արել՝ գրելով. «Քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է, մենք իրավունք ունենք վերադարձնելու մեր հողերը։ Այսպես կոչված Հայաստանի կառավարությունը արհեստականորեն է ստեղծվել Ադրբեջանի պատմական հողերի վրա, և Բաքուն իրավունք ունի կոչ անել վերականգնելու Ադրբեջանի պատմական շրջանները»։

Լուր / Տեսնել ավելին՝ ԻՀ Պահապանների կորպուս | Դիտումներ՝ 364 | 27.03.2022 / Yeni Musavat, ԻՀՊԿ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: «Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»,- նշված է հայտարարության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 291 | 25.03.2022 / ԱԳՆ հայտարարություններ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սյուզաննա Չեկքարդի.

Изображение

«Հայկական մշակույթն ականատես է եղել իր պատմության որոշ դրվագների սիստեմատիկ ջնջմանը, ինչպես, օրինակ, 2005 թվականին, երբ ավերվեց Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է այցելել տարածաշրջան և պահպանել ժառանգությունը։ Անտարբերությունն անթույլատրելի է»։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 362 | 25.03.2022 / Սյուզաննա Չեկքարդի, Նախիջևան, Ջուղա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից  3-ը քաղաքացիական անձինք են:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenpress | Դիտումներ՝ 454 | 22.03.2022 / գերիներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Ադրբեջան
« 1 2 ... 5 6 7
ԴԵՊԻ ՎԵՐ