Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ ՀՀ ԱԳ նախարարն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։


Լուր | Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | | Դիտումներ՝ 235 | Ավելացրեց՝ armenlur | 09.04.2022 | 08:04 ՀԱՊԿ, Ստանիսլավ Զաս, Արարատ Միրզոյան