2021 - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրեց ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ 2021 - «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ ռազմագերի, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո։ 2012 - Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգի ժամանակ բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ։ 2009 - Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ 2007 - Գյումրի հասավ փակվող Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված առաջին շարասյունը։ 2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. Ազգային-ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով: Ոչ թե այն սահմաններում որում երազում են, այլ այն սահմաններում, ինչ սահմաններում ճանաչվում է միջազգայնորեն: Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում երբ պետությունը վերաճում է տերության, այնուհետև աշխարհի կարգը սահմանող գերտերության:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 141 | Ավելացրեց՝ Moder-003 | 04.05.2024 | 10:00 |