Պատմության հայկական օրը. մայիսի 4


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրեց ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

2021 - «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ ռազմագերի, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո։
2012 - Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգի ժամանակ բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ։
2009 - Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
2007 - Գյումրի հասավ փակվող Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված առաջին շարասյունը։
2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. Ազգային-ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով: Ոչ թե այն սահմաններում որում երազում են, այլ այն սահմաններում, ինչ սահմաններում ճանաչվում է միջազգայնորեն: Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում երբ պետությունը վերաճում է տերության, այնուհետև աշխարհի կարգը սահմանող գերտերության: 

  • Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը: Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է: Եվ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագորործմանը: Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա  լույսի նման՝ այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը:                                  

2002 - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը Գյումրիում հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ի ողբերգության պտուղներից միայն Ռոբերտ Քոչարյանն է օգտվել։
2001 - Երևանում էր ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Անատոլի Կոռնուկովը։ 

  • Հաջորդ օրվանից արդեն Հայաստանի հարավային օդային սահմանները պաշտպանվելու էին համատեղ՝ հայ-ռուսական ուժերի կողմից։

2001 - Հայրենիքում հաստատվեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը, ով 18-ամյա բանտարկությունից հետո պայմանական ազատ էր արձակվել Ֆրանսիայի դատարանի կողմից, իսկ Ֆրանսիայի իշխանությունների կողմից հանձնվել էր Հայաստանի Հանրապետությանը։
1997 - Երկու նվագախմբերի միաձուլմամբ հիմնադրվեց Պետական կամերային նվագախումբը։ 

  • Նոր խմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավարն էր Արամ Ղարաբեկյանը։

1994 - Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ռուսաստանի նախաձեռնությամբ արձանագրություն է ստորագրվում`հիմք ստեղծելով հրադադարի համաձայնագրի համար:

  • Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում ենՀայաստանի,Ղարաբաղի և, Ադրբեջանի ներկայացուցիչները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, ղարաբաղյանը՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը, ադրբեջանականը՝ Միլլի մեջլիսի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովը:Միջնորդները կողմերին են ներկայացնում արձանագրության նախագիծ, որը կոչ էր անում մայիսի 8–ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Հայաստանի և Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրում են փաստաթուղթը, ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվում է, պնդելով, թե չի ստացել նախագահ Ալիևի համաձայնությունը, ով այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում: Ժամեր շարունակված թեժ բանավեճերից հետո Ալիևը տալիս է համաձայնությունը, պայմանով, որ դրա տակ դրվի նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Նիզամի Բաղրամովի ստորագրությունը: Պարզվում է, սակայն, որ վերջինս քաղաքում չէ, և արձանագրությունն ընդունվում է առանց նրա:

1991 - ՀՀ կառավարության որոշմամբ կառավարությանը կից ստեղծվեց Պաշտպանության կոմիտե (Պաշտկոմ):
1990 - Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմում քննարկվում էր ընտրությունների հետաձգման հնարավորությունը:

  • Այսպես կոչված «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) և այլ զինված ջոկատներ գրավեցին ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի շենքը և պահանջեցին հետաձգել ընտրությունները:

1913 - Երև­ա­նում բաց­վեց հե­ռա­խո­սա­յին ցան­ցը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Անդրանիկ «Էնդի» Խաչատրյան (ծնվ. Լոս Անջելես), ամերիկահայ ռոք երաժիշտ, պրոդյուսեր և DJ, System of a Down և The Apex Theory նյու-մետալ խմբերի նախկին մասնակից

  • Ներկայումս ընդգրկված է "VoKee" (վոկալիստ) խմբում և հանդես է գալիս նաև որպես "OnTronik ™ "մեներգիչ։

1972 - Դանիէլ Ջանջիղյան (ծնվ. Չիկագո), դերասան, բոբսլեիստ

  • Նրա նախնիները տրապիզոնցի հայեր են, վերապրել են Հայոց ցեղասպանությունը և գաղթել ԱՄՆ։
  • Ազատ խոսում է հայերեն և երկքաղաքացիություն ունի՝ Հայաստանում և ԱՄՆ-ում:

1949 - Յուրի Պետրոսյան (ծնվ. Թբիլիսի), գեմոլոգ, քարի գեղարվեստական մշակման մասնագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
1943 - Արթին Պոտուրլյան (ծնվ. Հարմանլի, Բուլղարիա), բուլղարացի կոմպոզիտոր
1943 - Նազար Ալբարյան, հունահռոմեական ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն
1940 - Վլադիմիր Աթանյան (ծնվ. Երևան), խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1924 - Վազրիկ Գաբրիելյան, նկարիչ-մուլտիպլիկատոր
1884 - Արշակ Ադամյան (ծնվ. Բաքու, մ. 1956), կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

  • Հովհաննես Ադամյանի եղբայրը.

1863 - Մագդալինա Գյոնջյան (ծնվ. Ստավրոպոլ, մ. 1940), հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ
1843 - Միքայել Արամյանց (ծնվ. Քյոթուկ, Արցախ, մ. 1922), հայ նավթարդյունահանող, բարերար

  • Արամյանցն իր սիրելի Եվգենյա Շխիյանցի համար երկու բազմաբնակարան շենք է կառուցել Օլգինսկայա փողոցում։ Մոտակա փողոցն ու նրբանցքը անվանվել են նրա անունով՝ Եվգենիևսկայա։ Ըստ ավանդության, ի հիշատակ սիրելիի, Արամյանցը տան բակում տեղադրել է «Եղնիկներ» գեղեցիկ բրոնզե քանդակը, որը նրա պատվերով Ա. Ռուդիեն արել է Փարիզում։

1818 - Մովսես Մելիքյանց (ծնվ. Աստրախան, մ. 1896), նկարիչ, գծանկարիչ