Հայկական մայիսի 6

2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կրկնեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մարտ 25-ի իր առաջարկը։ 2021 - Թեհրանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ 2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ 2005 - Բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։ 2003 - Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վահե Գաբրիելյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Աշոտ Քոչարյանը։ 2000 - Առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ 2000 - Գումարվեց երևանաբնակ թիֆլիսահայերի ակումբի անդրանիկ նիստը։ 1996 - ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Բաքվից Հայաստան են բերվում 35 հայ գերիներ և պատանդներ: 1991 - Գերագույն խորհուրդը դիմում ընդունեց' ուղղված ՄԱԿ-ի գլխա­վոր քարտուղար Պերես Գե Կուելյարին՝ դիտորդներ ուղարկել' Հա­յաստանի հանրաքվեին հետևելու համար: 1979 - ASALA. Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 131 | Ավելացրեց՝ Moder-003 | 06.05.2024 | 10:00 6 մայիս, Պատմության հայկական օրը