Պատմության հայկական օրը. մայիսի 6


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կրկնեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մարտ 25-ի իր առաջարկը։

  • Առաջին նախագահն առաջարկելի էր. «...անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերևս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է»։
  • «Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։

2021 - Թեհրանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ 

  •  Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակած «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում արձանագրեց, որ «կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»։

2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին:
2012 - Տեղի ունեցան ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։

  • Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական պարտքը կատարում էին միևնույն ընտրատեղամասում։ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ արդար և հանգիստ ընտրություններ են լինելու, Տեր-Պետրոսյանն էլ հայտարարեց, թե քվեարկել է հանուն լավ Հայաստանի։:

2011 - Հանրապետության դատախազության առջև հավաքված քաղաքացիները վանկարկում էին «Ազատություն քաղբանտարկյալներին»։

  • Ամենշաբաթյա աայս գործողություններն ավարտվեցին միայն այն, ժամանակ, երբ բանտերից ազատ արձակվեցին քաղբանտարկյալները։

2009 - Երևանի ավագանու ընտրարշավի շրջանակներում Նորք Մարաշի բնակիչների հետ Հայ ազգային կոնգրեսի հանդիպումը վերածվեց երթի, որի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։
2005 - Բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։ 
2003 - Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վահե Գաբրիելյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Աշոտ Քոչարյանը։ 
2000 - Առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ 

  • Հայաստանը տվյալ դեպքում օգտագործվել էր որպես տարանցիկ ճանապարհ։ Ուղեբեռը Արևելյան Եվրոպայից նավով հասել էր Փոթի, այնուհետև Հայաստանով տեղափոխվեց Իրան։ 

2000 - Գումարվեց երևանաբնակ թիֆլիսահայերի ակումբի անդրանիկ նիստը։
1996 - ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Բաքվից Հայաստան են բերվում 35 հայ գերիներ և պատանդներ:
1991 - Գերագույն խորհուրդը դիմում ընդունեց' ուղղված ՄԱԿ-ի գլխա­վոր քարտուղար Պերես Գե Կուելյարին՝ դիտորդներ ուղարկել' Հա­յաստանի հանրաքվեին հետևելու համար:

  • ԳԽ-ն ընդունեց որոշում' դիմելու հայ ժողովրդին' «պատմու­թյան այդ շրջադարձային պահին հայոց պետականության շուրջը հա­մախմբվելու» կոչով:

1979 - ASALA. Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։

1961 - Երևանում տեղի է ունենում ՀԽՍՀ ԳԽ և Հայաստանի կոմունիստական կուսակցության ընդլայնված տոնական նիստը, որտեղ ընդունվում է հատուկ բանաձև, որով հայ ժողովրդի անունից երախտագիտություն էին հայտնում Նիկիտա Խրուշչովին։ 

  • «Փա՜ռք Սովետական Միության Կոմունիստական պարտիային և հավատարիմ լենինյան ընկեր Ն. Ս. Խրուշչովի գլխավորությամբ նրա լենինյան Կենտրոնական Կոմիտեին»,- այսպես էր ավարտվում երախտագիտության ուղերձը։
  • Նիկիտա Սերգեևիչը Հայաստանում անցկացնում է հինգ օր՝ այցելելով բազմաթիվ գործարաններ, ձեռնարկություններ, հանդիպելով մարդկանց ու մասնակցելով տարբեր միջոցառումների։

319 - Առաքյալի հավասար սուրբ Նինոն կնքեց Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին։

  • Ուղղափառությունը դարձավ Վրաստանի պաշտոնական կրոն։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Անդրանիկ Ալեքսանյան (ծնվ. Խմելնիցկի, Ուկրաինա), ուկրաինացի երգիչ, կոմպոզիտոր

  • Անդրանիկը Ուկրաինան ներկայացրել է Կիևում կայացած Մանկական Եվրատեսիլ 2009 մրցույթում ՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։

1986 - Հակոբ Ստեփանյան (ծնվ. Սանկտ Պետերբուրգ), թաեքվոնդոյի և քիքբոքսինգի մարտիկ, Ռուսաստանի 2007թ. չեմպիոն
1986 - Հովհաննես Բաբաջանյան (ծնվ. Ցխալտբիլա, Վրաստան), «Ֆանտոմ» դետեկտիվ գործակալության հիմնադիրը
1984 - Միքայել Հայրապետյան (ծնվ. Երևան), դաշնակահար

  • «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը Միքայել Հայրապետյանի նախագիծն է ՝ նվիրված Հայաստանի դասական երաժշտության բացահայտմանը, որի արմատները Մ.թ.ա. 3-րդ դարի ժողովրդական ստեղծագործության մեջ են։ 

1971 - Էդուարդ Թոփչյան (ծնվ. Երևան), Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ռեժիսոր և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006)
1947 - Արմենակ Գայբարյան (ծնվ. Չալտիր), հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
1937 - Գուժ Մանուկյան (ծնվ. Գյումրի), թատրոնի և կինոյի խորհրդային և հայ դերասան
1920 - Արսեն Համասփյուռյանց (ծնվ. Մոսկվա, մ. 2008), թատերական գործիչ
1907 - Հրանտ Մանվելյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1995), հայ խորհրդային ռեժիսոր և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1903 - Վահրամ Ալազան (Գաբուզյան, ծնվ. Վան, մ. 1966), հայ խորհրդային գրող, բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության ղեկավարներից մեկը
1857 - Էմանուել Մահտեսյան (Մանուկ Մահտեսյանց, ծնվ. Արմյանսկ, Ղրիմ, մ. 1908), ծովանկարիչ