Այսօր ծնվել են. 6 մայիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Դրիես Մերտենս, բելգիացի ֆուտբոլիստ
1985 - Քրիստոֆեր Էմանուել Փոլ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ 
1983 - Դանիել Ալվես, բրազիլացի ֆուտբոլիստ
1961 - Ջորջ Քլունի, ամերիկացի ճանաչված դերասան 
1953 - Թոնի Բլեեր, Մեծ Բրիտա­նիայի 73-րդ վարչապետը
1952 - Քրիստեան Ժան-Մարի Կլավյե, ֆրանսիացի դերասան, սցենարիստ 

  • Հայտնի է «Եկվորները» և «Ասթերիքսն ու Օբելիքսը» ֆիլմաշարերից։

1924 - Դեյվիդ Մարշալ Լենգ, կովկասյան հետախուզությունների պրոֆեսոր 
1922 - Վլադիմիր Էտուշ, ազգությամբ հրեա, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան 
1915 - Օրսոն Ուելս, ամերիկացի ռեժիսոր, դերասան 

  • Երկու «Օսկարի» դափնեկիր է։
  • Ուելսի ամենանշանակալի ֆիլմերն են «Քաղաքացի Քեյնը», «Չարի կնիքը», «Լեդին Շանհայից», «Պրոցես»։ 
  • Բրիտանիայի կինոյի ինստիտուտի ռեժիսորների ու քննադատների շրջանում անցկացրած 2 հարցումների արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսոր։ 
  • Բոլոր ժամանակների ամերիկյան լավագույն ֆիլմերի ցանկում նրա «Քաղաքացի Քեյնը» ֆիլմն առաջին հորիզոնականում է։

1904 - Մաքս Մալլոուեն, անգլիացի հնագետ
1889 - Սթենլի Արթուր Մորիսոն, անգլիացի հրատարակիչ, տպագրիչ, պատմաբան և տպագրության տեսաբան
1868 - Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող, դետեկտիի վարպետներից
1871 - Ֆրանսուա Օգյուստ Վիկտոր Գրինյար, ֆրանսիացի քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր
1870 - Ամադեո Ջանինի, ամերիկացի բանկիր
1868 - Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող
1856 - Զիգմունդ Ֆրեյդ, բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր 

10 փաստ նրա կյանքից

  1. Ֆրեյդը շատ էր սիրում կոկաին: Նա այդ թմրանյութը համարում էր չափազանց օգտակար: Կոկային նա օգտագործել է 12 տարի շարունակ (ասում են՝ նրա քաղցկեղի պատճառներից մեկն էլ դա է եղել), նա որպես բժիշկ իր շատ հիվանդներին էր այն նշանակում: Ֆրեյդն անգամ իր հղի կնոջն էր կոկային տալիս՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում պտղի վրա:
  2. Ֆրեյդն ամեն ինչ գրի էր առնում օրագրերում: Նա ողջ կյանքի ընթացքում ամեն միտք, ամեն հիվանդի պատմություն գրի է առել: Իր անձնական արխիվի վրա Ֆրեյդն արգելք էր դրել և պատվիրել էր դրանց մի մասը բացել 2000, մյուս մասը՝ 2102 թվականից հետո: Սակայն Ֆրեյդի կամքը չկատարվեց անհայտ պատճառներով: 2000 թվականից արդեն 17 տարի է անցել, սակայն նրա արխիվը դեռ չափազանց գաղտնի է պահվում. անգամ նրա հարազատներին թույլ չի տրվում արխիվին ծանոթանալ: Ի՞նչ է գրված դրանց մեջ, ինչո՞ւ մարդկությունը չպիտի դրանք կարդա՝ հայտնի չէ:
  3. Ֆրեյդը ողջ կյանքում վախեցել է 62 թվից:
  4. Նա ֆենոմենալ հիշողություն ուներ, հրաշալի տիրապետում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և եբրայերեն լեզուներին:
  5. Ֆրեյդը երբեք ոչ մեկի կարծիքը չէր լսում: Նա միայն սեփական մտքերին էր հետևում և չէր հանդուրժում, երբ իրեն հակաճառում էին: Ամուսնությունից առաջ նա կնոջն ասել է. «Ինձ պետք է անմնացորդ նվիրվածություն»: Նրա կինը ողջ կյանքում երբեք չէր հակաճառում ամուսնուն և կատարում էր նրա բոլոր խնդրանքներն առանց քննարկելու:
  6. Նա առաջին մարդն էր, ով հիպնոզ իրականացրեց ինքն իր վրա:
  7. Ասում են՝ Հիտլերը հաճախել է սեանսների Ֆրեյդի մոտ: Ճիշտ է դա, թե ոչ՝ հայտնի չէ:
  8. Ֆրեյդն ատում էր երաժշտությունը: Նա անգամ ռեստորաններ չէր հաճախում, որտեղ երաժշտություն կար:
  9. Ֆրեյդը 33 անգամ վիրահատվել է՝ քիմքի քաղցկեղի պատճառով:
  10. Ֆրեյդի մահվան պատճառն էվթանազիան է: 1939 թ. Ֆրեյդը 83 տարեկան էր և տառապում էր քիմքի քաղցկեղից: Ցավերն այնքան ուժեղ էին, որ բժշկին խնդրում է մեծ չափաբաժնով մորֆին սրսկել իրեն: Նրա դուստր Աննայի թույլտվությունը ստանալուց հետո՝ բժիշկը ներարկում է մահաբեր չափաբաժնով մորֆինը…

1856 - Ռոբերտ Պիրի, ամերիկացի ճանապարհորդ, Արկտիկայի ամերիկացի հետազոտող
1823 - Վիլհելմ Հայնրիխ Ռիլ, գերմանացի փիլիսոփա, գեղագետ, լրագրող
1758 - Մաքսիմիլիան Ռոբեսպիեր, ֆրանսիացի հեղափոխական գործիչ 
1683 - Ջոնաթան Ուայլդ, 18-րդ դարի անգլիացի հայտնի հանցագործ