2008 - Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ կերպ ստանալով իրեն մեկնած ձեռքը արժանապատվորեն սեղմելու համար խոստացված փոխհատուցումը։ 2001 - Ազգային համաձայնության ճակատի հանրահավաքի հիմնական կարգախոսը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր։ 1998 - Ընդունվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը՝ մասնավոր իրավական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտը: 1994 - Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Արցախի խնդրում հրադադարի կնքման համար հիմք հանդիսացած Բիշքեկի արձանագրությունը։ 1992 - Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Արցախի խնդրով միջնորդական առաքելության ստեղծման մասին և բանակցային գործընթացն իր հովանու տակ առնելու պատրաստակամություն հայտնեց։ 1992 - Դեռևս 1990 թվականից գործող անջատ ինքնապաշտպանական ուժերի միավորումով ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը՝ Արցախի զինված ուժերը։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 159 | Ավելացրեց՝ Moder-003 | 05.05.2024 | 10:00 |