ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Հաղորդում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հարավային Կովկասի երկրներում կատարած շրջագայության արդյունքներով կազմակերպության հայտարարության մեջ։
«Մենք հույս ունենք առաջընթացի հասնել, հատկապես անհետաձգելի հումանիտար հարցերում, ինչպիսիք են ձերբակալվածների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, պատմական և մշակութային օբյեկտների ականազերծումը և պահպանությունը»,- ասել է Ռաուն:
Լուր | Տեսնել ավելին՝ Interfax | | Դիտումներ՝ 309 | Ավելացրեց՝ armenlur | 03.04.2022 | 10:47 |