Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տելեգրամյան պաշտոնական ալիքը պատասխանել է ադրբեջանական Yeni Musavat թերթի հրապարակմանը, որը բարձրագոչ հայտարարություն է արել: «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը»։
Yeni Musavat թերթը բարձրագոչ հայտարարություն էր արել՝ գրելով. «Քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է, մենք իրավունք ունենք վերադարձնելու մեր հողերը։ Այսպես կոչված Հայաստանի կառավարությունը արհեստականորեն է ստեղծվել Ադրբեջանի պատմական հողերի վրա, և Բաքուն իրավունք ունի կոչ անել վերականգնելու Ադրբեջանի պատմական շրջանները»։
Լուր | Տեսնել ավելին՝ ԻՀ Պահապանների կորպուս | | Դիտումներ՝ 365 | Ավելացրեց՝ armenlur | 27.03.2022 | 13:54 |