Ինչպես հանձնվեց Կարսը

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից և չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը պատմում է Կարսի հանձնման մասին։

Թնդանոթները գոռում էին բերդի ամրություններից։ Հայ զորքը ցույց էր տալիս կատաղի դիմադրություն։ Իսկ նույն այդ ժամանակ հայերի բանագնաց գնդ․ Մորելը իրար հետևից գնում-գալիս էր թուրքական հրամանատարի մոտ, բանակցություններ վարում Կարսի հանձնումի պայմանների մասին։ Թուրք զորքերի հրամանատար Քյազիմ բեյը Վեհիբ փաշայի կողմից դրեց ու մինչև վերջն էլ պնդեց հետևյալ երեք պայմանների վրա․

  1. Մինչև ապր․ 12-ի կեսօրը թուրքերին հանձնել Կարս գետի ձախ ափին գտնվող բերդային ամրությունները, իսկ մնացյալ ամրությունները հանձնել մինչև նույն օրվա երեկոն։
  2. Ապրիլի 12-ի ընթացքին անդրկովկասյան զորքերը պետք է հեռանան Կարսից։
  3. բերդից դուրս գալուց հետո, երեք օրվա ընթացքում, այդ զորքերը պետք է անցնեն Ախուրյան գետի մյուս ափը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։


Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 140 | Ավելացրեց՝ armenlur | 20.05.2024 | 20:30 Կարս, հայ-թուրքական հարաբերություններ, Սիմոն Վրացյան

ԳՈՎԱԶԴ