2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակած «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում արձանագրեց, որ «կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 279 | Ավելացրեց՝ armenlur | 06.05.2022 | 09:00 |