1941 - Խորհրդային հետախույզ Հայկ Հովակիմյանը լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց, դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն ազատ արձակվեց մինչև դատարան՝ 25 հազար դոլար գրավի դիմաց: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
|
1941 - Խորհրդային հետախույզ Հայկ Հովակիմյանը լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց, դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն ազատ արձակվեց մինչև դատարան՝ 25 հազար դոլար գրավի դիմաց: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
|
2002 թվականի այս օրը Վանո Սիրադեղյանը գրել է.
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
|
1991 թ. այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչով հանդիպումից հետո հայտարարեց, որ Գետաշենում տեղի ունեցածը «պետական տեռոր» է, քանի որ այն իրականացվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի կողմից: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
|
1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
|
1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ Վերջին օրերին Ադրբեջանը կանգնեցրել և բեռնաթափել է Հայաստան եկող մոտ 3 հազար 500 տոննա մթերային բեռ, 4 միլիարդ ռուբլու շինարարական պարագաներ։ Ամբողջությամբ դադարեցված է նաև Ադրբեջանի տարածքից թուրքմենական գազի մուտքը Հայաստան։ Մեր երկրի արևելյան սահմանի երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակում։
|
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը: Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, Քելբաջարից դուրս բերել օկուպացիոն ուժերը ու վերսկսել խաղաղ բանակցությունները: Բանաձևի քննարկմանը ադրբեջանամետ պատվիրակությունները դժգոհություն էին հայտնել , թե այն մտահոգություն է հայտնում միայն «տեղի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Քելբաջարի շրջան ներխուժելու կապակցությամբ»: «Իրականում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է»,֊ հայտարարել էր Ջիբութիի ներկայացուցիչը: Ֆրանսիայի դեսպանը հակադարձել էր` «բախումները լոկալ բնույթ ունեն, և հարկավոր է կանխել դրանք, քանի դեռ չեն վերածվել պետությունների միջև հակամարտության»:
|
1896 - Ելույթ ունենալով Լորդերի Պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին հայտարարում է, որ Թուրքիայի հայ բնակչությանը պաշտպանելու առումով անհնար է Անգլիայի ռազմական միջամտությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը արտաբերելով հանրահայտ դարձած խոսքերը. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Այսօր ծնվել են. Անդրե Աղասի, Վալենտին Պոդգոմոգով, Մարկ Գրիգորյան, Սադոկ Բարոնչ, Գրիգոր Լուսավորիչ և այլք։
|
2000 - Ազգային Ժողովում չներկայացված կուսակցությունները կասկածներ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ շահեր ունի։ Հակառակ դեպքում ինչու՞ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն Ազգային Ժողովում պարզաբանումներ ներկայացնի հոկտեմբերի 27-ի գործով լսումներին։ Այսօր ծնվել են Բոկան՝ Բորիս Դավիդյանը, Թաթիկ Սարյանը, Վասիլի Քաթանյանը, Վեսպերը՝ Մարտիրոս Դաբաղյանը և այլք։
|
Շոումեն, КВН-ի նախկին մասնակից Միխայիլ Գալուստյանը հարցազրույցում նշել է, որը իր դստրերին՝ 11-ամյա Էստելային և 10-ամյա Էլինային, գրպանի ծախսերի համար շաբաթը մեկ անգամ տրամադրում է 500-ական ռուբլի։ «Ուզում եք՝ ծախսեք, ուզում եք՝ կուտակեք»,- ասել է Գալուստյանը։
|
1992 - Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր:
|
2010 - ԵԽԽՎ Հայաստանի հարցի զեկուցողներ Պրեսկոտի և Կոլումբիեի ներկայացրած փաստաթղթով Հայաստանի իշխանությունների առջև ժողովրդավարական բարեփոխումների ժամանակացույց կազմելու հստակ պահանջ էր դրված։ Այսօր ծնվել են Հովհաննես Շիրազը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լեոն և այլք։
|
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում գրառում է արել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: «Լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Եկեք բոլորս միասին հիշենք 1.5 միլիոն զոհերին, որոնք սպանվել են: Ես շատ հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
|
1983 թվականի այս օրը Հարավսլավական Զագրեբ քաղաքի Միջազգային բիենալեում առաջին անգամ հնչում է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել էր 1981-ին։ Տերտերյանն ասում էր, որ 6-րդ սիմֆոնիան «տիեզերական պատարագ է»։ Այսօր ծնվել են՝ Գուսան Աշոտը (1907), աճպարար Հարություն Հակոբյանը (1918)։
|
2018 - Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:
|
1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ համաձայնագրի նախապատրաստմանը նախորդել են դիվանագիտական լրջագույն աշխատանքներ Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ: Որոշման գլխավոր շարժիչը Ավստրիայի Քաղավիացիայի նախարար Շտադլերն էր: Երևան-Ստամբուլ չվերթը դարձավ կանոնավոր և կատարում էր Հայկական Ավիաուղիներ ընկերությունը։
|
2004 - Թերթերի համաշխարհային ընկերակցության (WAN) նախագահը և Խմբագիրների համաշխարհային ֆորումի նախագահը նամակ են հղել Ռոբերտ Քոչարյանին, որում խնդրել են հայ լրագրողների վրա հարձակումների գործով մանրակրկիտ հետաքննություն ապահովել, նաև կոչ արել՝ անել հնարավոր ամեն ինչ այնպիսի պայմաններ ապահովելու համար, որ լրագրողները կարողանան գործունեություն ծավալել ազատ, առանց բռնության ենթարկվելու վախի։
|
1995 - Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց օդային երթևեկության անվտանգության միջգերատեսչական համաձայնագիրը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ: Դրանով վերացվեց Թուրքիայի կողմից օդային շրջափակումը, Հայաստանին տալով միլիոնավոր օգուտներ, մասնավորապես տարանցիկ օդանավերի վճարների, հայկական օդանավերի Թուրքիայի տարածքը շրջանցելու անհրաժեշտության վերացումը, Հայկական ավիաուղիների Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթի իրականացումը և այլն: Այդ ամենին նախորդել էր լուրջ դիվանագիտական աշխատանք:
|
1997 - Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվում է, կողմերը հաղորդում են տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Տեր֊Պետրոսյանը հեռախոսազրույց են ունենում։ Հ.Ալիևն այդ ժամանակ ասել էր` այն փաստը, որ հրադադարի համաձայնությունը հիմնականում պահպանվում է և այն էլ առանց միջազգային ուժերի, ցույց է տալիս, թե որքան անկեղծ են կողմերը, երբ հայտարարում են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու` իրենց պատրաստակամության մասին:
|
2016 - «Եթե լավ զինտեխնիկա ունենայինք, չէինք վիրավորվի». Հարաբերական հրադադարից օրեր անց զինվորները սկսեցին մանրամասներ պատմել հայկական դիրքերի անմխիթար վիճակի, զենքի պակասի ու բահերով կռվելու մասին։ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015֊ի հունվարին, մինչդեռ, Հայաստանի նախագահը պնդում էր` «մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է:
|
1922 - Բեռլինում Արամ Երկանյանի և իր ընկերոջ գնդակներից սպանվեցին հայկական տեղահանությունների և ջարդերի կազմակերպիչ Բեհաեդդին Շաքիրը և Ջեմալ Ազմին։ Ջեմալ Ազմիին հրամայել էր Տրապիզոնում 15.000 հայ երեխաների ծովում խեղդել։
|