Հայկական մայիսի 9

1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։

  • Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթով կողմերը պայմանավորվել էին` մեկ շաբաթվա ընթացքում` Իրանի նախագահի ներկայացուցիչ Մ. Վայեզիի տարածաշրջանային այցից ու շահագրգիռ կողմերի հետ բանակցություններից հետո, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների աջակցությամբ հաստատվելու էր հրադադար, միաժամանակ բացվելու էին կոմունիկացիոն բոլոր ճանապարհները: Նշվում էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը Իրանից բացի պետք է հետևեին ԵԱՀԽ (ԵԱՀԿ) և այլ դիտորդներ:
  • Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին` Հայաստանի առաջնորդ Լ. Տեր֊Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի բանակցությունները շարունակվել էին հինգ ժամ: Փաստաթղթի տակ ստորագրությունը սակայն չէր չորացել, երբ տեղեկություն է ստացվում, որ հայկական ուժերը մտել են Շուշի:

Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | Ավելացրեց՝ armenlur | 09.05.2022 | 09:00 Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 9