2001-ին Քի Վեսթում չորս օր շարունակված բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մեկնեցին Վաշինգտոն` նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելու: Երեք նախագահների համատեղ հանդիպում, սակայն, այդպես էլ չեղավ. Ալիևն ու Քոչարյանը առանձին֊առանձին բանակցեցին Սպիտակ տան ղեկավարի հետ, ինչը հուշում էր, որ կողմերին չի հաջողվել ցանկալի արդյունք արձանագրել: Տարիներ անց Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը պնդել էր, որ Ադրբեջանի նախագահը այդ օրերին պատրաստ էր գնալ տարածքային զիջումների:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 328 | Ավելացրեց՝ armenlur | 10.04.2022 | 10:15 |