Պատմության հայկական օրը. հուլիսի 4


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայաստանի Ազգային գրադարանի օրը

  • 1999 թվականից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր։  Արական գիմնազիայի, կրթական և ուսումնական այլ հաստատությունների, հայ նշանավոր պետական, հասարակական, գիտական և մշակութային գործիչների անձնական հավաքածուների հիման վրա 1832 թ. ձևավորված գրադարանը 1919 թ. հուլիսի 4-ին Հայաստանի առաջին հանրապետության Մինիստրների խորհրդի որոշմամբ ստացել է պետական կարգավիճակ: Իր պատմության ընթացքում գրադարանը կոչվել է Հանրային, Հայաստանի պետական հանրային, Հայաստանի հանրապետական, ՀԽՍՀ պետական գրադարան, 1925-90 թթ-ին կրել է ԽՍՀՄ պետական, կուսակցական, հասարակական և մշակութային գործիչ Ալեքսանդ Մյասնիկյանի անունը, իսկ արդեն 1990-ից կոչվել է Հայաստանի ազգային գրադարան: 
  • 1924 թվականից գրադարանը ստացել է Հայաստանում, 1925-91 թթ-ից՝ ԽՍՀՄ-ում լույս տեսնող տպագիր արտադրանքի պարտադիր անվճար օրինակներ (1991 թվականից ի վեր գրադարանը ստանում Է միայն Հայաստանում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակները): Արտասահմանյան պարբերականների առաջին բաժանորդագրությունը կատարվել Է 1930-ին: Իր հիմնադրման 150-ամյակի առթիվ պարգևատրվել է Խորհրդային Միության պատվավոր Ժողովուրդների բարեկամության շքանշանով:
  • Ազգային գրադարանում այսօր պահվող ավելի քան 6 մլն ֆոնդերից թվայնացված է մեկ մլն 800 հազար էջ մամուլ և մոտ 6.000 կտոր գրականություն:
  • Հայաստանի Ազգային գրադարանն այն եզակի կառույցն է, որ պահպանում է 1512 թվականից սկսած հայերեն ողջ տպագիր մամուլը:
  • Հակոբ Մեղապարտի հրատարակած առաջին հայերեն Ուրբաթագրքից հետո մինչև մեր օրերը տպագրվել է 5600 անուն հայերեն թերթ ու պարբերական և ավելի քան 125 հազար անուն գիրք:

Ս. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա:
  • Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին:
  •  Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է Քրիստոսի հավատն աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-04, 2023-06-26, 2024-06-17, 2025-07-07, 2026-06-22, 2027-06-14, 2028-07-03, 2029-06-18, 2030-07-08։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2017 - Իրավիճակը շփման գծում կտրուկ սրվում է. ադրբեջանական կողմը հաղորդում է` հայկական կողմի արկակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել` 50-ամյա կին և 2 տարեկան երեխա։

  • Հայկական կողմը պնդում էր, թե առաջինը հակառակորդն է նախահարձակ եղել, իրենք օգտվել են պաշտպանվելու իրենց իրավունքից: Մի քանի օր անց Ղարաբաղը հաղորդեց` շփման գծում երեք զինծառայող է զոհվել արկակոծության հետևանքով։

2016 - Ռուսաստանի արտգործնախարարը նախագահ Պուտինի հանձնարարությամբ այցելում է նախ Երևան, ապա`Բաքու։

  • Այցի ավարտին Սերգեյ Լավրովը հայտարարել էր` կողմերը ավելի, քան երբևէ մոտեցել են հաջողության հեռանկարին»: Փրոձագետները պնդում են` Ռուսաստանի արտգործնախարարը կարգավորման նոր տարբերակ է դրել սեղանին: Այդ մասին ակնարկել էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը:

1999 - ՀՀ-ում սկսվեց նշվել Հայաստանի Ազգային գրադարանի օրը:
1994 - ԼՂՀ նախագահությունը որոշում կայացրեց համագործակցել ԼՂՀ և Ռուսաստանի Դաշնության խորհրդարանների հետ:
1993 - Սկսվեցին Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները։ 

  • Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր Արցախ ներխուժելու համար, մյուս կողմից, հակառակորդի ամենահզոր կրակակետերից մեկն էր, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։ Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

1992 - Նախորդ օրը 3 ուղղություններով հարձակման անցած ադրբեջանական հսկայական ուժերի (նաև մեծաթիվ վարձկաններ ԱՊՀ-ից և Թուրքիայից) ճնշման ներքո հայկական ուժերը կեսգիշերին մոտ թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:

  • Հետագա օրերին թշնամին գրավեց նաև Թարթառի ողջ ձախափնյա մասը:

1944 - Ստեղծվեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունը:
1918 - Հայաստանն ստիպված ստորագրեց Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ:

  • Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Գոհար Ավետիսյան (ծնվ. Մարտունի), Դիմահարդար, ոճաբան, բլոգեր, գործարար, երգչուհի
1954 - Հասմիկ Փոշոտյան (ծնվ. Երևան), բեմադրող նկարիչ, անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր

  • Առաջին դիզայներներից է, որ հայկական զարդանախշեր և հայկական մանրանկարչություն է կիրառել կիրառական արվեստում։

1951 - Խաժակ Պարսամյան (ծնվ. Արաբկիր, Թուրքիա), Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ
1947 - Սերգեյ Բադալյան (ծնվ. Երևան, մ. 1999), կուսակցական և պետական գործիչ
1941 - Բեռնարդ Աուտիեր (ծնվ. Փարիզ), բանասեր, արևելաքրիստոնեական գրականության մասնագետ, Ժնևի համալսարանում հայոց լեզվի և գրականության դասախոս, Ժնևի համալսարանում հայ գրականության պրոֆեսոր
1930 - Մհեր Մկրտչյան (ծնվ. Լենինական, մ. 1993), թատրոնի և կինոյի ականավոր հայ դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1971), Դաղստանի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)

  • Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի», «Խոշոր շահում», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Միմինո», «Հին օրերի երգը», «Տերն ու ծառան», «01-99», «Կովկասի գերուհին», «Կտոր մը երկինք»։

1925 - Քեթի Բերբերյան (ծնվ. Ատլբորո, ԱՄՆ), ամերիկահայ հայտնի դասական երգչուհի (սոպրանո և մեցցո-սոպրանո), ավանգարդիզմի կարկառուն ներկայացուցիչ, սեփական ոճի և դասական պարի դպրոցի հիմնադիր

  • Նրա վոկալ տվյալները երեք օկտավայի դիապազոնում են, այնպես, որ կարող է երգել և Տրիստան, և Իզոլդա։

1796 - Կառլ Մարիա Արետին (ծնվ. Վեցլար, մ. 1868), թագավորական մասնավոր և պետական արխիվի արխիվարիուս; բարոն