Օրահուշակ. հուլիսի 4


Երկուշաբթի. 4 հուլիսի։ Տարվա 185-րդ օրն է, 27-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 180 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ հունիսի 7 - հուլիսի 6)։ Օրանունը՝ Մարգար։ Շաբաթվա օրանունը՝  Լուսնի օր։


Հուլիսի 4-ին արևային 16-րդ օրն է։

  • 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։
  • Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։
  • Լավ նախանշան է պայտ գտնելը, տարբեր տարողությունների հանդիպելը, գունավոր թելերը։ Վատ է, եթե մազերը թափվում են, կոտրվում է սպասքը, հայելին, փչանում են չափիչ սարքերը: Սնվելու համար լավ է հումը, դառը, աղին, կծուն, ավելի քիչ հեղուկ: Միս խորհուրդ չի տրվում. Ուժ հաղորդող է գոտին: Հագուստի գույները պետք է խիստ լինեն, դրական է կապույտը: Բացասական են դեղինն ու կանաչը։

Արևածագ՝ 5:37, արևամուտ՝ 20:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 14:58 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը շատ բաներով բարեհաճ է։ Ուսում սկսողները կհաջողեն։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։ Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 9°56'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 4-ին՝ 10:19-ից և կավարտվի հուլիսի 5-ին՝ 11:22-ին։
Լուսնի ծագումը՝ 10:19։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 89.0°, բարձրությունը = 18.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 23 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 397.110 կմ, երեկ՝ 400.563 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.453 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հուլիսի 28-ին՝ 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին՝ 22:37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: