Պատմության հայկական օրը. հուլիսի 14


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Եղիսե մարգարեի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո: Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-14, 2023-07-06, 2024-06-27, 2025-07-17, 2026-07-02, 2027-06-24, 2028-07-13, 2029-06-28, 2030-07-18:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Առավոտյան 10:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

  • Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացավ ՀՀ ԶՈՒ զինծառայող շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: 

2021 - Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց ևս 7 աճյուն. Մատաղիսում փրկարարները հայտնաբերեցին 3, Մարտունու շրջանի տարածքից՝ 4 աճյուն:
2012 - Սիրիայում բռնկված պատերազմի պատճառով Հայաստան եկող սիրիահայերն ահազանգում են՝ որ «Արմավիան» ավիաընկերությունը մոտ 140-150 դոլարով թանկացրել է Հալեպ-Երևան-Հալեպ ինքնաթիռի տոմսերը:
2005 - Վենեսուելայի խորհրդարանը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

  • Երկրի հայ համայնքի նախաձեռնած փաստաթուղթը քննարկման էր դրվել խորհրդարանի պատգամավոր Հուգո Մորալեսի և իրավաբան Ժանետ Մադրիսի կողմից:

2001 - Ղարաբաղից Երևան ժամանած նախկին պատգամավոր Մուրադ Պետրոսյանը Հայաստանի քաղաքական ուժերին առաջարկում է դաշինք ստեղծել Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։
2000 - Թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Եղիա Շամշյանը Սահմանադրական դատարանից պահանջում է գնահատել մյուս թեկնածու, դաշնակցական, Սահմանադրական դատարանի ներկայիս անդամ Կիմ Բալայանի գործողությունները, որպես ընտրակաշառքի քողարկված բաժանում:
1998 - Հայաստան է ժամանում Ռուսաստանի պաշտպանության նախարար, մարշալ Իգոր Սերգեևը, նրան դիմավորում է Վազգեն Սարգսյանը։ 

  • Հեռանալիս երկու երկրների պաշտպանության նախարարները «Մուսալեռ» ռեստորանում վստահեցնում են չքննարկվող և չպայմանավորված հարցեր չկային։ Դրանցից են ԱՊՀ անդամ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու թեման:

1999 - Վազգեն Սարգսյանը ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպում է կառավարության նիստերի դահլիճում վարչապետի կարգավիճակով։

  • Վարչապետը նրանց խնդրում է օգնել կառավարությանը և երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը դարձնել բարի, նկատել լավը, իսկ ինչ -որ բաներ չնկատել։ Որոշ թեմաների մասին էլ հորդորում է հարգալից խոսել:

1993 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Իտալիայի անդրազգային արմատական կուսակցությունների խորհրդակցությանը:
1983 - ASALA. Բելգիայում Թուրքիայի դեսպանատան վարչական գործերով կցորդ Տուրսուն Աքսոյը սպանվում է իր բնակարանի մոտ։

  • Արարքի պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակի, «Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ը և «Հայ Յեղափոխական Բանակ»-ը։
  • Ըստ Հայ Գաղտնի Բանակի այս գործողությունը պատասխանն էր բելգիական իշխանության այն հայտարարության, թե իրենք «անգթորեն պիտի հետապնդեն նման գործողությունների հեղինակներին»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1960 - Գեորգի Պողոսով (ծնվ. Կիև), սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1956 - Մանվել Գրիգորյան (ծնվ. Արշալույս, մ. 2020թ.), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս
1949 - Արմեն Պետրոսյան (ծնվ. Փարիզ), գործարար, ռուսական խավիարի խոշորագույն ներմուծողը Ֆրանսիա և ԱՄՆ

  • Արմեն Պետրոսյանը համարվում է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ռուսական խավիարի խոշորագույն ներկրողը՝ մոտ 200 հազար տոննա։ Նրա ընկերությունը վերահսկում է սև խավիարի համաշխարհային վաճառքի 15%-ը։

1949 - Գոհար Մարկոսյան-Կասպեր (ծնվ. Երևան, մ. 2015), գրող, արձակագիր, բանաստեղծուհի, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ
1939 - Սիդ Հեյգ, Սիդնեյ Էդդի Մոսեսյան (ծնվ. Ֆրեզնո), դերասան և պրոդյուսեր

  • Ֆիլմոգրաֆիա՝ «Բեթմեն», «Ռոքֆորդի դետեկտիվ դոսյեն», «Չառլիի հրեշտակները», «Կասկադյորներ«, «Արյան եղբայրություն» և այլն:

1934 - Ժիրայր Անանյան (ծնվ. Բերդ, մ. 2004), դրամատուրգ

  • «Տաքսի, տաքսի» կատակերգական ներկայացման հեղինակ է, որը 1970-ականներից Հայաստանում ամենապահանջված ներկայացումներից է: Մեկ սեզոնի ընթացքում այս ներկայացումը խորհրդային թատրոններում բեմադրվել է ավելի քան 100 անգամ։

1924 - Վալ Էյվերի (ծնվ. Ֆիլադելֆիա, մ. 2009), դերասան

  • Խաղացել է Ֆիլադելֆիայի հայկական երիտասարդական թատրոնում։

1923 - Ռոբերտ Զիլջյան (ծնվ. Բոսթըն, մ. 2013), ամերիկահայ գործարար

  • Զիլջյանը հիմնադրել է Sabian Cymbals ընկերությունը, որն աշխարհում ափսեների ծավալներով երկրորդ արտադրողն է։ Զիլջյանը «Սաբիան» բառը ստեղծել է իր երեք երեխաների անունների առաջին երկու տառերից՝ Սալլի, Բիլ և Էնդի (Արմանի մականունը) և «-ian» (որը մատնանշում է նրա հայկական ծագումը)։
  • 1905 - Միխայիլ Տերիան (ծնվ. Մոսկվա, մ. 1987), ալտահար, ջութակահար, դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)
  • 1961-ին կազմակերպել և ղեկավարել է կոնսերվատորիայի ուսանողներից կազմված կամերային նվագախումբը, որը 1970-ին Հերբերտ ֆոն Կարայանի հիմնադրամի մրցույթում արժանացել է I մրցանակի:

1901 - Ռուբեն Զախարյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1992), նկարիչ, Լենինգրադի գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ
1897 - Կարո Հալաբյան (ծնվ. Ելիսավետպոլ, մ. 1959), խորհրդային ճարտարապետ, ակադեմիկոս, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ

  • Նկարիչ և ճարտարապետ, հիանալի երգիչ Կարո Հալաբյանն ընկերացել է դեռ այն ժամանակ Վախթանգովի թատրոնի սովորական արտիստ Ռուբեն Սիմոնովի հետ, ով էլ նրան է ներկայացրել Լյուդմիլա Ցելիկովսկային: Արդեն հաջորդ հանդիպմանը Հալաբյանը բռնել է նրա ձեռքը և ժպտալով ասել. «Իսկ գիտե՞ք, որ դուք իմ կինն եք լինելու»: Նրանք այլևս չեն բաժանվել։
  • Նրանց հարսանիքից գրեթե անմիջապես հետո Հալաբյանը դժգոհություն է հայտնել Բերիային՝ նրա ներկայությամբ պնդել, որ ամեն ինչ ցուցադրական է։ Շուտով նրան մեղադրել են կոսմոպոլիտիզմի մեջ և ազատել զբաղեցրած մեծ պաշտոններից։ Հալաբյանի ձերբակալությունից փրկել է նրա ընկեր Անաստաս Միկոյանը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Հալաբյանը վիրավոր Միկոյանին դուրս է բերել մարտից։ Իսկ հիմա նա է փրկել Կարոյին՝ տալով տոմս դեպի Երևան՝ «Մեկնիր և այստեղ քո մասին բոլորը կմոռանան»:

1888 - Արամ Սաֆրաստյան (ծնվ. Վան, մ. 1966), հայ արևելագետ-թուրքագետ
1868 - Բեգլար Ամիրջան (Բեգլար Ամիրջանյանց, ծնվ. Թբիլիսի, մ. 1937), օպերայի արտիստ, կամերային երգիչ; XIX դարի Ռուսաստանի լավագույն բարիտոններից
1864 - Պիեռ Կիյար (ծնվ. Փարիզ, մ. 1912), ֆրանսիացի բանաստեղծ-սիմվոլիստ, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող

  • 1903-ի մարտի 5-ին Ժնևի "Victoria Hall" սրահում դասախոսությամբ է հանդես եկել Կոստանդնուպոլսի ֆրանսիական հոսպիտալի նախկին գլխավոր վիրաբույժ Է.Լարիի հետ, ով 1896 թ. Օտտոմանյան կայսրության հայկական ջարդերի ականատեսն էր և իր հուշերը հրապարակել է «Վիրաբույժի հուշերը 1896 թ. Կոստանդնուպոլսի հայկական ջարդերի մասին» վերնագրով:

1841 - Ստեփան Սիլիկյան (մ. 1918), գեներալ-մայոր, ծագումով հայ ռուս ազնվական

  • Հայտնի է բարեգործություններով։ 1916-ին նրան երախտագիտություն է հայտնել Կաթողիկոսը։

1714 - Յակուբ Վալերիան (ծնվ. Ստանիսլավով, մ. 1798), Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոս 1783-1798 թվականներին