Պատմության հայկական օրը. հուլիսի 15


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2008 - «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը հաստատեց, որ «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացման վերաբերյալ, որը գործելու է 2009թ. հունվարի 1-ից։

  • «Գների թանկացում լինելու է, բայց բոլորի համար շատ հաճելի։ Դոտացիա չի լինելու, բայց գները լինելու են շատ մատչելի, հասկանալի և տրամաբանական»։

2006 - ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի առաջնորդները հայտարարություն են տարածում Ղարաբաղի վերաբերյալ:

  • Սանկտ Պետերբուրգում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում Վ.Պուտինը, Ժ.Շիրակն ու Ջ.Բուշը հորդորել էին Հայաստանին ու Ադրբեջանին քաղաքական կամք ցուցաբերել, համաձայնության հասնել և պատաստել իրենց հասարակություններին խաղաղության, ոչ թե պատերազմի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարում է , թե Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավոր:

2000 - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գերմանացիներին տված խոստումն իրականացնելու շրջանակներում Հայաստանի գրապահոցներից վերադարձվում է 18 հազար գիրք։ 

  • Այն Գերմանիայից Հայաստան էր բերվել 1947-ին առանց օրինական փաստաթղթերի։    

2000 - Ռոբերտ Քոչարյանն այցելում է Ջրաշխարհ, ափսոսանք հայտնում, որ նախագահ մարդ է, չի կարող հագուստը հանել ու մտնել ջուրը։ 
1999 - Մշակույթի փոխնախարարի պաշտոնից հրաժարվում է կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։
1990 - Տեղի ունեցան ՀՀ ԳԽ կրկնական ընտրությունները: Օրենքը պա­հանջում էր նստաշրջանը սկսել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո:
1990 - ՀՀՇ վարչության և «Մաշտոց» միավորման ջանքերով հնարա­վոր դարձավ հանրակրթական դպրոցներում պարտադիր դարձնել հայերենով կրթությունը:
1983 - ASALA. Ռումբի պայթյուն Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև։

  • Ըստ Հայ Գաղտնի Բանակի հաղորդագրության ռումբը պայթել է ժամանակից շուտ։ Զոհերի մեջ կա երկու թուրք, 4 ֆրանսիացի, մեկ ամերիկացի և մեկ շվեդացի։ Կա 63 վիրավոր, որոնցից 28-ը՝ թրքեր։
  • Ֆրանսիական կառավարությունը ձերբակալություններ է իրականացնում։ Ձերբակալվածներից Հայ Գաղտնի Բանակի անդամ Վարուժան Կարապետեանը ստանձնում է գործողության պատասխանատվությունը և 1985-ի Մարտի 3-ին դատապարտվում ցմահ ազատազրկման (որպես պատասխան ստեղծվեց «3 Մարտ Կազմակերպութիւն»-ը)։
  • Գործով անցնող Սոներ Նայիրը կամ Սիմոն Նայիրեանը ստացավ 15 տարվա, իսկ Հովհաննես Սեմէրճին 10 տարվա բանտարկություն։ Վերջինը կալանքը կրելուց հետո ազատ է արձակվում և բնակվում Ֆրանսիայում։
  • 1994-ի Դեկտեմբերի 30-ին Սիմոն Նայիրեանը, իսկ 2001-ի Ապրիլի 23-ին Վարուժան Կարապետեանը ազատ են արձակվում և հաստատվում Հայաստանում։

1983 - ASALA. Ռումբի վնասազերծում Լոնդոնում։

  • Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1999 - Սեդա Թութխալյան (ծնվ. Գյումրի), մարմնամարզիկ, 2014-ի Օլիմպիական խաղերի պատանեկան առաջնության բացարձակ չեմպիոն, 2015-ի Եվրոպական առաջին խաղերի հաղթող և մրցանակակիր

  • Եղբայր՝ Վահե Թութխալյանը, սամբոյի Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է և մրցանակակիր, սամբոյի աշխարհի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ:

1990 - Զաք Պողոսյան (ծնվ. Մասենա, ԱՄՆ), ամերիկահայ հոկեյիստ

  • Զակ Պողոսյանն առաջին հայն է, ով դարձել է հոկեյի NHL ամենաազդեցիկ լիգայի գլխավոր աստղերից մեկը։

1973 - Ջոն Դոլմայան (ծնվ. Բեյրութ), ամերիկահայ երաժիշտ, "System of a Down" խմբի անդամ
1953 - Ռուդիկ Բարսեղյան (ծնվ. Շնող), մարզական մեկնաբան, Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր լրագրող (2013)
1947 - Վահան Շիրխանյան (ծնվ. Վրաստան), հայ քաղաքական և պետական գործիչ
1940 - Խոսե Սարուխան (ծնվ. Մեխիկո), գիտնական-կենսաբան, Լոնդոնի Թագավորական ընկերության արտասահմանյան անդամ

  • Խոսե Սարուխանի նախնիները եղել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայեր։
  • Խոսե որդին՝ Արտուրո Սարուխանը, ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանն էր 2007-2013 թվականներին։

1931 - Կամարի Տոնոյան (ծնվ. Երևան), գրող
1930 - Էդուարդ Խաղողագործյան (մ. 1983), կոմպոզիտոր, մանկական օպերաների, բալետների, սիմֆոնիաների, համերգների, կամերային-գործիքային համույթների հեղինակ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
1922 - Ժան-Պիեռ Ռիշարդո (ծնվ. Մարսել, մ. 2019), ֆրանսիական գրականության պատմաբան, գրականագետ, Ժնևի գրականագետների դպրոցին մոտ

  • Ֆրանսիայի հողում հայկական մշակույթի զարգացման օրինակով Ժան-Պիեռ Ռիշարդոն ընդգծում է այն միտքը, որ իրենց մշակույթների համատեղ փոխգործակցությունը հարստացնում է համամարդկային քաղաքակրթությունը, կյանքն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դարձնում, նպաստում ժողովուրդների փոխադարձ հարգանքին ու փոխգործակցությանը խաղաղության ու բարգավաճման պայմաններում:

1912 - Բոգդան Կիրակոսյան (ծնվ. Բաթում, մ. 1972), Բաթումի քաղաքի գլխավոր ճարտարապետ, Աջարիայի ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
1911 - Աղավնի (ծնվ. Կարս, մ. 1992), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
1909 - Վալտեր Արամյան (ծնվ. Վաղարշապատ, մ. 1994), հայ արձակագիր, թարգմանիչ
1888 - Պողոս Հովհաննիսյան (ծնվ. Ռուսաստան, մ. 1961), Ալեքսեևի հետևակային գնդի կապիտան, հասարակական գործիչ
1878 - Նիկոլայ Կորգանով (մ. 1921), գնդապետ, ազնվական, Ղարաքիլիսայի ճակատամարտերի ղեկավարներից

  • Սպանվել է Երևանի բանտում 1921թ. փետրվարի 17-ին։

1872 - Արշակ Չոբանյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1954), գրող, «Անահիտ» ամսագրի խմբագիր, հրատարակիչ, պատմաբան, քննադատ, հասարակական գործիչ
1837 - Պերճ Պռոշյան (ծնվ. Աշտարակ, մ. 1907), գրող, թարգմանիչ

  • 1860-ին հրատարակել է իր առաջին սոցիալ-կենցաղային վեպը՝ «Սոս և Վարդիթերը", որը գրվել է Աշտարակի բարբառով և ուշադրություն է դարձրել իր վրա:
  • 1861-ին հիմնադրել է հայկական առաջին իգական դպրոցը:
  • Հայերեն է թարգմանել է Լ. Տոլստոյի, Ա. Օստրովսկու, Չ. Դիքենսի ստեղծագործությունները: