Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։
Լուր | Տեսնել ավելին՝ armenpress.am | Դիտումներ՝ 337 | Ավելացրեց՝ Moder-003 | 24.11.2023 | 13:09 |