Երթևեկության փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում: Մասնավորապես՝ Խորենացու փողոցից՝ Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Yerevan.am | Դիտումներ՝ 258 | Ավելացրեց՝ Moder-003 | 21.11.2023 | 12:19 Երթևեկության փոփոխություն

ԳՈՎԱԶԴ