Ուրբաթ օրը Երկրի կողքով կանցնի գրեթե երկու կիլոմետր երկարությամբ «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդ։ ՆԱՍԱ-ի մասնագետների գնահատմամբ՝ 1989 JA անունը կրող աստղակերպն ունի 1,76 կմ երկարություն։ Համեմատության համար նշենք, որ ajn երկու անգամ ավելի մեծ է Դուբայի Բուրջ Խալիֆից՝ աշխարհի ամենաբարձր շենքից։ Այս չափերի աստերոիդը Երկրի վրա կարող է աղետի պատճառ դառնալ։ Սակայն ուրբաթ օրը, երբ 1989 JA - ն մոտենա Երկրին, այն կլինի 4 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, որը մոտավորապես 10 անգամ ավելի է, քան Լուսնի հեռավորությունը մեր մոլորակից: