15:18, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Չինացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին էլեկտրոնային մաշկը՝ 3D կառուցվածքով բիոինժեներիա հիման վրա, որը կարող է և վերծանել, և ընկալել ճնշումը, շփումը և ձգումը՝ 0,1 մմ թույլատվությունով մարդու մաշկի մակարդակի ճնշման դիրքի ընկալմամբ։ Այս տեխնոլոգիան կարող է գտագործվել բժշկական ռոբոտների զարգացման համար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ China Science Դիտումներ՝ 106 | 05.06.2024 / Չինաստան, նոր տեխնոլոգիաներ


CUHK-ի հետազոտողները մշակել են փոքր մոլեկուլների նոր դաս՝ O-GlcNAcylation անվանմամբ, որոնց թիրախը հանդիսանում են քիմերաները։ Առաջարկվում է կենդանի բջիջներում սպիտակուցների գործառույթները ճշգրիտ վերահսկելու նորարարական մեթոդ, որը կարող է հեղափոխություն մտցնել քրոնիկ հիվանդությունների բուժման մեջ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ https://x.com/PDChinaHK/status/1796 Դիտումներ՝ 101 | 01.06.2024 / գիտություն

Google Calendar-ն այլևս չի աշխատի Android 7.1 (Nougat) և ավելի հին օպերացիոն համակարգով աշխատող սարքերում: Հավելվածի վերջին տարբերակում հայտնվել է նոր տող՝ UnsupportedOperatingSystem__enabled: Այն պարունակում է հաղորդագրություն այն մասին, որ հավելվածն օգտագործելու համար օգտատերերը պետք է թարմացնեն իրենց օպերացիոն համակարգը Android 8-ի (Oreo) կամ ավելի թարմ տարբերակի:

Լուր / Դիտումներ՝ 325 | 27.11.2023 / Android, google

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով գոյություն ունի 50 տոկոս հավանականություն, որ համաշխարհային ջերմաստիճանը շուտով գլոբալ տաքացման նիշից, ըստ Ցելսիուսի, 1,5 աստիճանով կբարձրանա, ինչից, ինչպես նախազգուշացնում են գիտնականները, անհրաժեշտ է խուսափել կլիմայի փոփոխության վատագույն հետևանքները կանխելու համար: ՄԱԿ-ի օդերևութաբանական կազմակերպությունը (ՄՕԿ) նաև հայտարարել է, որ գոյություն ունի 93 տոկոս հավանականություն, որ առնվազն մեկ տարի 2022-ի և 2026-ի միջև կդառնա ամենատաքը դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ գերազանցելով 2016 թվականի ցուցանիշը:

Լուր / Տեսնել ավելին՝ The Hill Դիտումներ՝ 314 | 11.05.2022 / գլոբալ տաքացում


Չինացի գիտնականները մայիսի 4-ին ավտոմատ օդերևութաբանական կայան են տեղակայել Էվերեստի գագաթին՝ ավելի քան 8․800 մետր բարձրության վրա: Կայանն ամենաբարձր տեղակայված նման սարքն Է աշխարհում: Այն պետք Է փոխարինի 8․430 մետր բարձրության վրա գտնվող համանման սարքին, որը 2019 թվականին Էվերեստի հարավային լանջին տեղակայել Էր ամերիկա-բրիտանական արշավախումբը։

World's highest-operating weather stations installed on Mount Everest | Euronews

Լուր / Տեսնել ավելին՝ Euronews Դիտումներ՝ 289 | 04.05.2022 / Չինաստան


 Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն, նանոգիտության արտադրության ոլորտում առաջատար երկրների հնգյակում Իրանի ներառումը վկայում է երկրում տեխնոլոգիաների և ինովացիոն էկոհամակարգի ձևավորման կարևոր ձեռքբերումների մասին։ Այս չափանիշով առաջին տեղում է Չինաստանը մեծ տարածությամբ մյուսներից, իսկ մյուս չորս երկրները՝ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Հնդկաստանը և Իրանը, միմյանցից փոքր տարածությամբ երկրորդից հինգերորդ տեղն են զբաղեցնում։

Լուր / Տեսնել ավելին՝ ParsToday Դիտումներ՝ 355 | 03.05.2022 / նանոտեխնոլոգիաներ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները թղթի հաստությամբ դինամիկ են ստեղծել։ Այն կարող է ցանկացած մակերևույթը վերածել ձայնի աղբյուրի և նույնիսկ ծառայել ակտիվ աղմուկի նվազեցման միջոց: Նման դինgմիկներով, օրինակ, կարելի է պատել ինքնաթիռի խցիկը։

Լուր / Տեսնել ավելին՝ BIG GEEK Դիտումներ՝ 331 | 30.04.2022 / նոր տեխնոլոգիաներ

ԴԵՊԻ ՎԵՐ