Լարսի անցակետում կուտակվել է մոտ 850 հայկական բեռնատար

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքի պատճառով, որը սահմանվել է ձնահոսքի վտանգի պատճառով, Վերին Լարս անցակետում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք պետք է մտնեն Ռուսաստան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա հավելեց, որ Հայաստանի ուղղությամբ ևս մոտ 150 հայկական մեքենա է կուտակվել։ Հակոբյանը տեղեկացրեց, որ շարունակվող առատ ձյան պատճառով այսօր ճանապարհի փակ հատվածը չի բացվելու։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 238 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.11.2023 | 16:09 Վերին Լարս, Ստեփանծմինդա-Լարս

ԳՈՎԱԶԴ