Պատմության հայկական օրը. հուլիսի 11


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2013 - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին խցակից ընկերները գտել են անգիտակից վիճակում: 
2012 - Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Տոլմայի փառատոնը: 
2009 - Հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված համահայկական ֆորումի բացմանը Բակո Սահակյանը նշել է. «ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է և քննարկման ենթակա չէ»:
2008 - «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրգործը մտավ դատարան:

  • Փետրվարի 24-ի առավոտյան Տերյան փողոցում «6-րդ վարչության» աշխատակիցների դիմակավորված խումբը հանկարծակի կանգնեցրել էր Ս. Այվազյանի մեքենան, նրան դուրս հանել, տեղում խուզարկել և բերման էր ենթարկել: Դրա համար հիմք էր ծառայել այն, որ, իբր, ահազանգ է ստացվել Ս. Այվազյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք լինելու մասին։

2003 - Եվրամիության «Եռյակի» պատվիրակության ղեկավար, Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերը մամուլի ասուլիսին հասկացրեց, որ Եվրամիությունը շահագրգիռ է Հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, ինչը, սակայն, անհնար է առանց տարածաշրջանային հակասությունների կարգավորման։
2001 - Ադրբեջանական բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ Հեյդար Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանական բանակը միշտ պետք է պատրաստ լինի ազատագրել գրավված տարածքները»։
2001 -  «Շամիրամ» կուսակցության նախագահ Շողեր Մաթևոսյանը կոչ արեց համախմբվել Հայաստանից ահաբեկչությունն արմատախիլ անելու, շուրջ։

  • Շողեր Մաթևոսյանը Հայաստանի իրավիճակը փոխելու քայլերից մեկը համարում է մարդկանց գիտակցության մեջ ահաբեկչության, վախի, զենքով հարց լուծելու, կախելու, մորթելու վայրագ մթնոլորտի դեմ պայքարելու անհրաժեշտությունը: 
  • «Մեր ժողովուրդը պետք է, ի վերջո, գիտակցի, որ նորմալ երկիր կառուցում են այն դեպքում, երբ հասարակության ու իշխանությունների համար միակ արժեքը պետականություն ունենալն է, ոչ թե պետության դեմ դավադրություններ կազմակերպելն ու երկրում ահաբեկչական մթնոլորտ սերմանելը»:

1999 - Ձերբակալվում է Աջափնյակ համայնքի թաղապետի թեկնածու Աշոտ Աղաբաբյանը՝ «Հրազդան» տոնավաճառի պահակային խմբի հետ։

  • Ձերբակալման օպերացիան իրականացվել է հենց տոնավաճառի տարածքում Ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ:

1983 - ASALA. Պայթյուն Բեյրութում ֆրանսիական Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Էդուարդ Վարդանյան (ծնվ. Երևան), խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ, մարտական սամբոյի միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ (2014)
1955 - Վահե Բերբերյան (ծնվ. Բեյրութ), նկարիչ, դրամատուրգ, դերասան
1921 - Աշոտ Ղազարյան (ծնվ. Վրաստան, մ. 1995), գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս
1916 - Ելենա Արարատովա (ծնվ. Թիֆլիս, մ. 1996), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1911 - Էդուարդ Թոփչյան (ծնվ. Էրիվանի նահանգ, մ. 1975), հայ գրականագետ, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), քաղաքական գործիչ
1825 - Գաբրիել Սունդուկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1912), հայ գրող և դրամատուրգ

  • Գ. Սունդուկյանն աշխատել է նոր դրամատուրգիայի ստեղծման ուղղությամբ՝ պարբերաբար ուսումնասիրելով և յուրացնելով արևելյան և արևմտյան ժողովուրդների դրամատիկական ժառանգությունն ու թատերական արվեստը:
  • 1905-ից մինչև խորհրդային իշխանության հաստատումը Վրաստանում, միայն Թիֆլիսում «Պեպո»-ն ներկայացվել է 14 անգամ, «Խաթաբալան»՝ 3։
  • Նրա դրամատուրգիան դպրոց էր հայ դերասանների Հ. Չմշկյանի, Մ. Ամրիկյանի, Գ. Տեր-Դավթյանի, Վարդուհու, իսկ հետագայում՝ Հ.Գուլազյանի, Հասմիկի, Ա. Ավետիսյանի, Գ. Գաբրիելյանի և մյուսների համար։
  • 1937-ից մեծ դրամատուրգի անունը կրում է Երևանի պետական ազգային ակադեմիական թատրոնը։

1787 - Դավիթ Թորոսևիչ (ծնվ. Վարշավա, մ. 1849), հայազգի լեհ փաստաբան, բարերար, Լեհաստանում փաստաբանական էթիկայի սկզբունքների հիմնադիրը