Պուտինն ու Գուտերեշը բանակցել են

Ապրիլի 26-ին Կրեմլում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի բանակցությունները: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից: Նա նաև պնդում է, որ ՌԴ-ն իրավունք ուներ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը և ռազմական օգնություն ցուցաբերել նրանց: Ըստ նրա՝ հատուկ ռազմական գործողությունն սկսվել է «ՄԱԿ-ի Կանոնադրության VII բաժնի 51-րդ հոդվածին համապատասխան»:


Լուր | Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 257 | Ավելացրեց՝ armenlur | 27.04.2022 | 09:09 Վլադիմիր Պուտին, ՄԱԿ, Անտոնիու Գուտերեշ, Ուկրաինական ճգնաժամ