Իսրայելը հարված է հասցրել ՄԱԿ-ի դպրոցի շենքին

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի շենքին։ Ինչպես հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները, Նուսեյրաթի դպրոցի տարածքում, որը պատկանում է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության մերձավորարևելյան գործակալությանը, եղել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը, իսկ սպանվածների թվում, որոնց թիվը գնահատվում է 20-ից մինչեւ 30, մեծամասնությունը կամ բոլորը եղել են գրոհայիններ, այդ թվում՝ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը մասնակցած զինյալներ:


Լուր | Տեսնել ավելին՝ DW на русском | Դիտումներ՝ 73 | Ավելացրեց՝ marykhrymyan | 06.06.2024 | 14:21 Իսրայել-Պաղեստին, ՄԱԿ, ՀԱՄԱՍ