ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Ուկրաինա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ ։ 
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա։ Նա աշխատանքային հանդիպում կունենա արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ և կընդունվի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ապրիլի 28-ին», - նշվում է նրա գրասենյակի տարածած հայտարարությունում: Գլխավոր քարտուղարը նաև հանդիպում կունենա համաշխարհային կազմակերպության աշխատակիցների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում ՝ քննարկելու համար երկրի բնակչությանը հումանիտար օգնության ընդլայնումը:


Լուր | Տեսնել ավելին՝ TАСС | | Դիտումներ՝ 326 | Ավելացրեց՝ armenlur | 23.04.2022 | 08:46 Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ, Ուկրաինա