Զելենսկին հանդիպել է սաուդյան արքայազնի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն հանդիպելու թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ:

«Բովանդակալից և եռանդուն հանդիպում»,-գրել է Զելենսկին Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Շվեյցարիայում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրա ակնկալվող արդյունքները:


Լուր | Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 40 | Ավելացրեց՝ marykhrymyan | 13.06.2024 | 09:23 Վլադիմիր Զելենսկի, Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդ, Ուկրաինա, Սաուդյան Արաբիա